Շուլց. ԱՄՆ–Սաուդյան Արաբիա գործարքը վտանգավոր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ–Սաուդյան Արաբիա զենքի գործարքը համարել է վտանգավոր սպառազինական մրցավազք Մերձավոր Արևելքում:
«Եվրամիությունը չպետք է գերտերություններին թույլ տա մրցավազք և ռազմական բախումներ իրականացնել, քանի որ դրանց հետևանքով առաջացող հումանիտար աղետներից, այդ թվում փախստականների ճգնաժամից առաջինը կտուժեն հենց ԵՄ–ի երկրները»,– ասել է Շուլցը: