Հունգարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտությունը կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:
Նրա խոսքով՝ թեև սա խաղաղության գործընթացի ավարտը չէ, սակայն դա մեծ քայլ է տարածաշրջանի բնակչության կայունության և խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ։
«Հունգարիան ողջունում է այս զարգացումը և հույս ունի, որ համաձայնագրին շուտով կհաջորդի կայուն խաղաղ կարգավորումը»,-նշել է Սիյարտոն: