Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը (Զատիկը) այս տարի նշում է ապրիլի 20-ին: Տոնին հաջորդ օրը՝ երկուշաբթին, մեռելոց է։

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել:

Այսպիսով, ապրիլի 21-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային։

————————

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»:

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Մարտի երկրորդ կեսին ձյուն կտեղաՏեղի է ունենում ՀՀ դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ չեն ՀՀ ՊՆ-ն հայտնում էՌուբլու աճ, դոլարի անկում․ տարադրամն՝ այսօրՄարտի 18-ից սպասվում են տեղումներ, ամպրոպ Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՈւզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. ՈւիտկոֆՔաղցկեղի ոչ ակնհայտ նշան. բժիշկ Մյասնիկովը մանրամասնում է Բաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալ Մագնիսական փոթորիկներ մարտի 17-23. անքնություն, միգրեն, ճնշում... ինչպե՞ս պաշտպանվել Պարզվել է հիվանդանոց տեղափոխված 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ. Հոսեյն Սալամի Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Արտակարգ դեպք՝ Երևանում․ քոլեջներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար Լաթաքիայում շինանյութի խանութում պայթյունի հետևանքով16 մարդ է զոհվել Կրեմլը պարզաբանել է, թե երբ է կազմակերպվելու Պուտինի և Թրամփի հանդիպումըՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՌԴ մուտքի նոր պահանջներ հունիսի 30-ից. ի՞նչ կանոններ են սահմանվել Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Կոթի գյուղում անասնագոմ է այրվել, դեպքի վայր են մեկնել Ոսկեվանի հրշեջները, հրդեհը մարվել է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ոչ բոլորն են ցանկանում անդամակցել ԵՄ-ին. հայկական երիտասարդությունը մասսայաբար քարոզում է ընդդեմ եվրոինտեգրացիայիՓաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանով կամ Իրանով. առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի այդ ուղղությամբ աշխատանքները. թուրք նախարար «Ամերիկան ​​այժմ մեծագույն չի լինի», - դեմոկրատները հրապարակայնորեն ողբում են USAID-ըՕտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. ՄակրոնՈղջաբերդ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է. Ինչո՞ւ է Հնդկաստանը զինում ՀայաստանինՀունգարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումըԻնքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել Մեծ Պահք. Անառակի կիրակի Մարտի 16-ին, 17-ին, 19-ին և 20-ին ջուր չի լինի հարյուրավոր հասցեներում Որտեղի՞ց սկսել ծանոթանալ հայկական գինեգործությանը Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը