Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրական հարաբերություն էի ունենում ամենաքիչը 5-10 թուրքի հետ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունքի» զրուցակիցն է սեռական շահագործման ենթարկված՝ թրաֆիքինգի հերթական զոհ, այժմ նաեւ դատարանի վճռով տուժող ճանաչված 40-ամյա Անահիտը (անունը փոխված է): Նա եւս թրաֆիքինգի է ենթարկվել Թուրքիայում, բայց ի տարբերություն այդ վիճակում հայտնված այլ կանանց, Անահիտն այդպես էլ չկարողացավ կրկին ինտեգրվել հասարակությանը: «Թուրքիա գնացած-եկած» եւ նման պիտակները, չնայած անցել է բավական ժամանակ, բայց դեռ հետապնդում են նրան:

«Դարձել էի շնչող իր»

Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց Անահիտին համոզել՝ պատմել իր հետ կատարվածը:

«Ես երբեք չեմ կարող մոռանալ թեկուզ մի դրվագ այն դժոխային ամիսներից, որ իմ կամքից անկախ անցկացրի օտար երկրում, օտար տղամարդկանց գրկում: Ապրում էի Հայաստանի փոքրիկ բնակավայրերից մեկում, միայնակ, սոցիալապես ծանր պայմաններում, չունեի մշտական աշխատանք։ Ծանոթներիցս մեկն առաջարկեց մաքրուհու աշխատանք։ Թուրքիայում: Համոզեց, որ եթե մի քանի ամիս էլ աշխատեմ ու հետ գամ, ոչ մի բանի կարիք չեմ ունենա: Իմ պայմաններում ապրող մարդու համար դա հեքիաթի նման բան թվաց եւ համաձայնեցի:

Ինձ դիմավորեցին ծանոթիս ասած մարդիկ, տարան ինչ-որ տուն: Մի քանի ժամ մնալուց հետո ասացին, որ պետք է առաջին անգամ աշխատանքի գնամ: Այդ պահին մտքովս էլ չէր անցնցում, որ կես ժամ հետո հայտնվելու եմ ինչ-որ ակումբում, որտեղ մարմնավաճառների ծառայություններից օգտվում են տեղի քուրդ ու թուրք տղամարդիկ:

Իհարկե սկսեցի ընդդիմանալ: Երբ սկսեցի բղավել, ընդդիմանալ, գլխիս վերեւում կանգնեցին երկու հաղթանդամ տղամարդիկ՝ մտրակները ձեռքներին: Իսկ ինձ դիմավորողներն էլ բարձր ձայնով ծիծաղելով ասացին՝ դժվար դու ուզենաս էս մտրակների ուժին ծանոթանալ:

Չեմ ուզում անդրադառնալ հետագա դաժան մանրամասներին, միայն կասեմ, որ այդպես կես տարի շարունակ անընդմեջ ծեծի, սպառնալիքների, անհաց ու անջուր մնալուց զատ՝ ստիպված էի օրական ամենաքիչը 5-10 թուրք տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ՝ առանց տարիքային սահմանափակման:

Ինձ ստիպում էին անել ամեն ինչ, իսկ դրա փոխարեն ամեն օր ծեծի ու սպառնալիքների դոզան էր մեծանում: Մի պահ եկավ, դարձել էի շնչող իր, որին ով ասես կարող էր մոտենալ ու հետն ուզածի պես վարվել:

Վերադարձից հետո անընդհատ այդ շահագործման տեսարանները, թուրք ու քուրդ տղամարդկանց հպումները, զրկանքներն ու ստորացումները հանգիստ չեն տալիս ինձ: Մի պահ ինձ թվաց՝ կխելագարվեմ ու էդպես էլ կլիներ, եթե հարազատներս կողքիս չլինեին, ժամանակին հոգեբույժի չդիմեին: Ինձ տարան հոգեբուժարան, պարզվեց՝ ունեմ լուրջ հոգեկան խնդիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված