Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանն ու Բաքուն խաղաղության քայլ են կատարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի շուրջ, որը կարող է վերջ դնել 1980-ականների վերջից շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Շուտով խոսել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն, որն ի սկզբանե առաջարկել էր հրապարակել կողմերի համատեղ հայտարարությունն այդ մասին, սակայն մերժում էր ստացել, գրում է kommersant.ru–ն։ «Այսպիսով, խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ»,- հայտնել են գերատեսչությունից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցով տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ձեռք բերված առաջընթացն աննկատ չի մնացել նաև Արևմուտքում. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ողջունել են Երևանի և Բաքվի ջանքերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնց մեծ մասի բովանդակությունը դեռևս չի հրապարակվել։ Միաժամանակ հայտնի են երկու վիճելի կետեր, որոնք թույլ չէին տալիս փաստաթղթի համաձայնեցմանը, դրանք են փոխադարձ հայցերից հրաժարվելը և հայ-ադրբեջանական սահմանին արտաքին ուժեր չտեղակայելու պարտավորությունը։

Վերջին կետն ուղղակիորեն վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, որը 2023 թվականի փետրվարի 20-ից է տեղակայված սահմանի հայկական կողմում։ 2025 թվականի հունվարին առաքելությունը երկարաձգվել է ևս երկու տարով։ «Հայաստանը համաձայնել է, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն ընդհանուր սահմանի պարագծով»,- մարտի 13-ի երեկոյան հաստատել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ փաստաթուղթը, որի նախապատրաստումն ակտիվացել է 2022 թվականին, այս ընթացքում «զգալի էվոլյուցիայի» է ենթարկվել։ «Եվ այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ չենք կարող համաձայնության գալ իդեալական ձևակերպումների շուրջ, մենք դա քննարկեցինք Անվտանգության խորհրդի ձևաչափով և եկանք այն եզրակացության, որ ներկայիս բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային տարբերակ»,- պարզաբանել է վարչապետը։

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով հենց այդ փոխզիջումների ձեռքբերումը, մյուս կարևոր հարցերն են մնում փակագծերից դուրս։ Այդ մասին շուտով հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցնելով իրենց լրացուցիչ պահանջների մասին, այն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի սահմանադրությունը։ Հայաստանի սահմանադրության նկատմամբ Բաքվի պնդումները հիմնված են այն փաստի վրա, որ հիմնական օրենքը հղում է պարունակում 1990 թվականի Անկախության հռչակագրին, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: Ադրբեջանն այդ կետը համարում է տարածքային պահանջ իր նկատմամբ։ Ու թեև Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այդ թեզի հետ, այնուամենայնիվ, նա մտադիր է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության ընդունման համար, որը «կապահովի երկրի կենսունակությունը նոր աշխարհաքաղաքական պայմաններում»։ Հանրապետության արդարադատության նախարարությունը մտադիր է նոր փաստաթղթի տեքստը նախապատրաստել մինչև 2026 թվականի հունիսը։ Այնուամենայնիվ, նման ծրագրերը լայն աջակցություն չեն վայելում, ընդդիմությունը կարծում է, որ Հայաստանի վարչապետը նման կերպ կատարում է Բաքվի պահանջը։ Բացի դա փետրվարին Gallup International-ի կողմից անցկացված հարցման համաձայն Հայաստանի քաղաքացիների 59,6 %-ը դեմ է սահմանադրության փոփոխությանը։

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման իր պահանջը հիմնավորում է նրանով, որ 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու համար ստեղծված ձևաչափը կորցրել է իր արդիականությունը։ Ավելին, խմբի գործունեությունը դադարեցվել էր 2022 թվականից, քանի որ նրա համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դադարեցրել էին համագործակցությունն այդ խմբում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության անհրաժեշտություն իսկապես չի լինի «հարաբերությունների կարգավորումից հետո, հատկապես խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»։ Այնուամենայնիվ անհասկանալի է մնում այն, թե Բաքուն ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին: Խաղաղության համաձայնագրի տեքստում չկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, բայց դա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առանցքային խնդիրներից է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ համաձայնագիրը միայն ցույց է տալիս «տարբեր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը, այդ թվում տրանսպորտի, տարանցման և տնտեսական հարցերում»։

Բաքուն պնդում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացումը վկայակոչելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին փաստաթուղթը: Դրա համաձայն Հայաստանը «երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը», իսկ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Հայաստանը, սակայն, առաջարկել է այլընտրանքային տրանսպորտային նախագիծ («Խաղաղության խաչմերուկ»), որը ենթադրում է, որ ամբողջ ենթակառուցվածքները կգործեն այն երկրների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղով դրանք անցնում են, և դա առանց Ռուսաստանի մասնակցության։ Բայց Իլհամ Ալիևն ասել է, որ առանց Բաքվի համաձայնության այդ նախագիծը «ընդամենը մի թղթի կտոր է»։

Այս բոլոր չլուծված խնդիրների ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ձեռք բերված առաջընթացը միայն զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս։ Ավելին, Բաքուն վաղաժամ է համարում խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների քննարկումներ սկսելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

70 տարի անց մենք վերջապես կրկին չեմպիոն ենք. «Նյուքասլ»-ը պատմական հաղթանակ է գրանցել Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա աղջնակ է մահացելՎաղը լույս չի լինելու․ հասցեներԳերմանիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. պատճառը հակականոնական գործողություններն են «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի․ «Փաստինֆո» ԱՄՆ-ը վերսկսում է ցանկապատի կառուցումը Մեքսիկայի սահմանին ՌԴ ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 22 անօդաչու է խոցել Ռուսաստանի 6 մարզերի երկնքում. ՊՆ Ռուսաստանում դպրոցից 620 երեխա է տարհանվել. ի՞նչ է հայտնի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պորտուգալական գինիներԹբիլիսիում 21-ամյա երիտասարդ է սպանվել Ֆինլանդիան հրաժարվել է ձու արտահանել ԱՄՆ Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել Ուկրաինայի բանակի զինծառայողները կարծում են, որ Կիեւն արդեն պարտվել է․ El Pais «Հայաստանն ու Ադրբեջանը կրկին խաղաղության և պատերազմի միջև» Ինչու է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու թռիչքները «Բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում, հող են նախապատրաստում». իրավիճակը՝ սահմանին«Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանըԱՄՆ ակնարկը Հարավային ԿովկասինԱդրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրումՋուր չի լինի հարյուրավոր հասցեներում՝ մարտի 17-ին, 19-ին և 20-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը «Երևանն ու Բաքուն խաղաղության քայլ են կատարել» «Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունն անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)Մաhացած տղամարդ է հայտնաբերվել․ մանրամասներԵռօրյա գազանջատումներ՝ ՀայաստանումԾեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին Մարտի երկրորդ կեսին ձյուն կտեղաՏեղի է ունենում ՀՀ դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ չեն ՀՀ ՊՆ-ն հայտնում էՌուբլու աճ, դոլարի անկում․ տարադրամն՝ այսօրՄարտի 18-ից սպասվում են տեղումներ, ամպրոպ Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՈւզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիտկոֆ
Ամենադիտված