Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մատվիենկոն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մատվիենկոն Բաքվում քննարկումներ կանցկացնի երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ:
Ավելի ուշ Մատվիենկոն կժամանի Հայաստան: