Գերմանիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է իր առաջին պաշտոնական այցերը կատարել Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Էլկե Բյուդենբենդերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելեն Հայաստանի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն: Դա կլինի առաջին անգամը, երբ դաշնային նախագահը կայցելի որևէ երկիր»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջան այցի ընթացքում նախագահը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ: Նա կայցելի Բաքու և կզրուցի քրիստոնյա, մահմեդական և հրեա կրոնական առաջնորդների հետ միջկրոնական փոխըմբռնման և հանդուրժողականության թեմայի շուրջ: