Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2024 թ. դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքով:

Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրակում է մրցույթ՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչն ավարտվում է դեկտեմբերին: Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները՝ տարեկան ծրագրի որոշման մեջ կատարվում է փոփոխություն՝ սահմանվում է ընթացիկ տարվա համար արդյունագործական ձկնորսության չափաքանակ: Վերջին տարիներին (սկսած 2021 թվականից) արդյունագործական որսի տարեկան քանակը գնահատվում է երկու փուլով, արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան չափաքանակները սահմանել երկու անգամ: Յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան պաշարների ուսումնասիրությունն իրականացվում է տարեկան կտրվածքով և տվյալները ստացվում են տարվա վերջ՝ դեկտեմբերին, ինչը հիմք է հանդիսանում հաջորդ տարվա ձկան արդյունագործական որսի առաջին փուլի (մինչև սեպտեմբերի 1-ը) չափաքանակ հաստատելու համար։

Միևնույն ժամանակ, ամառային շրջանում իրականացված գիտական հետազոտության տվյալները ձեռք բերելուց հետո սահմանվում են արդյունագործական որսի 2-րդ՝ աշնանային որսաշրջանի չափաքանակները (մինչև նոյեմբերի 15-ը)։ Սա էլ ենթադրում է արդեն ընթացիկ տարում հաստատված որոշման մեջ լրացումների կամ փոփոխությունների իրականացում։ Չափաքանակների հաստատումից հետո որսի գործընթացը սահմանված կարգով իրականացնելու համար տրվում է հայտարարություն, հավաքագրվում են հայտերը, մշակվում և սահմանված կարգով կնքվում է Սևանա լճում արդյունագործական որսի պայմանագրեր, ինչը նույնպես ժամանակատար գործընթաց է: Տարեկան ծրագրի շրջանակներում այս գործընթացն իրականացնելն առաջացնում է խոչընդոտներ նաև բուն որսի իրականացումն իրատեսական ժամկետներում կազմակերպելու տեսանկյունից։ Այդ պատճառով տարեկան ծրագրում միջոցառման կատարման նկարագրում նշվում է, որ դրա կատարումը հնարավոր է ապահովել տարեկան ծրագրի հաստատումից հետո՝ հիմք ընդունելով այդ կետի կատարման համար անհրաժեշտ տվյալների ստացումը։

Օրենսդրական խնդիրներից խուսափելու համար օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կետում կատարվել են փոփոխություններ՝ հանելով այդ խնդրահաույց կետը տարեկան ծրագրով սահմանելու պահանջից։ Մասնավորապես առաջարկվող փոփոխությունների համատեքստում օրենքի 15-րդ հոդվածով կառավարության լիազորությունները լրացվել են նոր կետերով:

Նախագծով առաջարկվում է Սևանա լճում յուրաքանչյուր տարվա համար սահմանել ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Նախագծի ընդունման արդյունքում նաև կհեշտացվի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կյանքից անժամանակ հեռացավ Արա ԴեղտրիկյանըԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան «Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Ալիևները մեկնել են օկուպացված Արցախ Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Բոճորիշվիլի Լոռու մարզում 17-ամյա տղայի են սպանելՀԱՄԱՍ-ը սպառնացել է Իսրայելին կոշտ պատասխանով Կալանավորվել է Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը»․ մանրամասներ 5 օր գազ չի լինելուՈրքան է լինելու մագնիսական փոթորկի ուժգնությունը մարտի 19-ին՝ կանխատեսում. սպասվում են նաև արևային բռնկումներ Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆԿենսաթոշակները կբարձրանա՞նԵրկրաշարժ է գրանցվել․ ԴաղստանՆոյեմբերյանում չեն հուսահատվում․ չնայած բերքի կորստին, այգիներում կրկին եռուզեռ էՈվքեր անվճար կօգտվեն տրանսպորտիցՌուսական ուժերը առաջ են շարժվում դեպի ուկրաինական պաշտպանության խորքերը․ ՌԴ ՊՆ 4 զոհի մեջ 9 ամսական երեխա կար․ բացառիկ կադրեր՝ դեպքի վայրից«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել «Հետույք մտնելու» արվեստը՝ ՀՖՖ նախագահի կատարմամբՄատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից էՍպասվում է նաև ձյուն«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Նիդեռլանդների արտգործնախարարը խոստանում է փրկել Հայաստանը Ռուսաստանից Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղությանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերովԲաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Դոլարն ու ռուբլին շարունակում են աճել
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը