Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Հայաստանն ու Ադրբեջանը՝ կրկին խաղաղության և պատերազմի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են տեքստի, ավելի ճիշտ՝ մնացած երկու կետերի համաձայնությամբ։ Դրանք վերաբերում էին սահմանամերձ տարածքներից երրորդ ուժերի դուրսբերմանը և միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը: iarex.ru լրատվական գործակալության դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ոչ այնքան հստակ ինտրիգ է ստեղծվել։ Կողմերը խոսում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն ավարտելու և այն ստորագրելու պատրաստակամության մասին։ Բայց մյուս կողմից՝ անհասկանալի է, թե համաձայնագրի ստորագրման դեպքում ի՞նչ ձևաչափով է Բաքուն մտադիր շարունակել երկկողմ երկխոսությունը կարգավորման գործընթացի հետ կապված վիճելի հարցերի շուրջ: Սա՝ առաջին հերթին»,- ասել է Տարասովը:

«Երկրորդ հերթին, համաշխարհային դիվանագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ երբ հակամարտող կողմերը խաղաղության պայմանագիր են կնքում, տեղեկատվական պատերազմի ինտենսիվությունը միշտ նվազում է։ Բայց այս դեպքում դա տեղի չի ունենում։ Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են իրենց դեմ», ինչը «ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի, բացի դա, ներկայում վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի»։ Փաշինյանն էլ պարտքի տակ չի մնացել. նա կարծում է, որ «այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» և Բաքվում հայ բանտարկյալների դեմ «դատավարությունների» մասին խոսակցությունները խոչընդոտում են Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը և ծխածածկույթ են բանակցությունների համար», -շարունակել է Տարասովը։

Իրադարձությունների ներկա ընթացքը փորձագետներին հիմք է տալիս պնդելու, որ Բաքուն և Երևանը դեռ պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքել, նշել է քաղաքագետը։ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված իր վերապահումներից և տերմինաբանությունից, թեև կողմերը նախկինում համաձայնագրից հանել էին Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները։ Շարունակում են մնալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հարաբերությունների խնդիրները։ Միևնույն ժամանակ, Թուրքիան, ինչպես միշտ, պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը։ «Ուստի, հարցը բաց է մնում՝ ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»,- ամփոփել է փորձագետ Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կյանքից անժամանակ հեռացավ Արա ԴեղտրիկյանըԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան «Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Ալիևները մեկնել են օկուպացված Արցախ Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Բոճորիշվիլի Լոռու մարզում 17-ամյա տղայի են սպանելՀԱՄԱՍ-ը սպառնացել է Իսրայելին կոշտ պատասխանով Կալանավորվել է Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը»․ մանրամասներ 5 օր գազ չի լինելուՈրքան է լինելու մագնիսական փոթորկի ուժգնությունը մարտի 19-ին՝ կանխատեսում. սպասվում են նաև արևային բռնկումներ Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆԿենսաթոշակները կբարձրանա՞նԵրկրաշարժ է գրանցվել․ ԴաղստանՆոյեմբերյանում չեն հուսահատվում․ չնայած բերքի կորստին, այգիներում կրկին եռուզեռ էՈվքեր անվճար կօգտվեն տրանսպորտիցՌուսական ուժերը առաջ են շարժվում դեպի ուկրաինական պաշտպանության խորքերը․ ՌԴ ՊՆ 4 զոհի մեջ 9 ամսական երեխա կար․ բացառիկ կադրեր՝ դեպքի վայրից«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել «Հետույք մտնելու» արվեստը՝ ՀՖՖ նախագահի կատարմամբՄատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից էՍպասվում է նաև ձյուն«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Նիդեռլանդների արտգործնախարարը խոստանում է փրկել Հայաստանը Ռուսաստանից Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղությանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերովԲաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»
Ամենադիտված