Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85 ամյակին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցաշարի հեղինակը Տավուշի «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Հիշեցնենք, որ ե՛ւ «ՆԻԿԱՐՄ»-ի տնօրեն, Իջեւանի մարզադաշտի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը, ե՛ւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իջեւանցիներ են եւ Փաշինյանի հետ սերտ հարաբերությունների մեջ են։ Նրանք, թերեւս, Փաշինյանին հաճոյանալու համար են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար՝ վարչապետի հոր 85 ամյակին նվիրված։ Եվ Փաշինյանն էլ ընդունել է առաջարկը: Մինչդեռ Փաշինյանի երջանկահիշատակ հայրը երբեւէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2002) Սուրեն Աբրահամյանի հետ հասկանալու համար՝ եղել է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում։ «Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ, համեստ մարդ էր: Ինձ թվում է՝ այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա: Դժվար թե նա դրվատանքի խոսք ասեր այդ միջոցառմանը»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։

Հիշենք Նիկոլ Փաշինյանի հոր խոսքերը հեղափոխության օրերին՝ 2018 թվականին. «Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի Նիկո՞լ է ընդամենը, շատ նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի»: Մեկ այլ հարցազրույցում Վովա Փաշինյանն ասել էր. «Հնարավոր է՝ ավելի խելացի եւ իմաստուն թեկնածուներ կան, թող նրանք առաջադրվեն»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայրը բացահայտ անվստահություն էր հայտնել որդու ապագա ղեկավարման մասով` հավանաբար կանխատեսելով որդու ձախողումները»:

Քաղաքացիների կարծիքը Նիկոլ Փաշինյանի հորը նվիրված մրցաշարի մասին՝ տեսանյութում.

ՀՖՖ-ն Նիկոլ Փաշինյանի հոր անունով մրցաշար է կազմակերպել.

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Ալիևները մեկնել են օկուպացված Արցախ Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Բոճորիշվիլի Լոռու մարզում 17-ամյա տղայի են սպանելՀԱՄԱՍ-ը սպառնացել է Իսրայելին կոշտ պատասխանով Կալանավորվել է Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը»․ մանրամասներ 5 օր գազ չի լինելուՈրքան է լինելու մագնիսական փոթորկի ուժգնությունը մարտի 19-ին՝ կանխատեսում. սպասվում են նաև արևային բռնկումներ Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆԿենսաթոշակները կբարձրանա՞նԵրկրաշարժ է գրանցվել․ ԴաղստանՆոյեմբերյանում չեն հուսահատվում․ չնայած բերքի կորստին, այգիներում կրկին եռուզեռ էՈվքեր անվճար կօգտվեն տրանսպորտիցՌուսական ուժերը առաջ են շարժվում դեպի ուկրաինական պաշտպանության խորքերը․ ՌԴ ՊՆ 4 զոհի մեջ 9 ամսական երեխա կար․ բացառիկ կադրեր՝ դեպքի վայրից«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել «Հետույք մտնելու» արվեստը՝ ՀՖՖ նախագահի կատարմամբՄատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից էՍպասվում է նաև ձյուն«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Նիդեռլանդների արտգործնախարարը խոստանում է փրկել Հայաստանը Ռուսաստանից Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղությանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերովԲաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Դոլարն ու ռուբլին շարունակում են աճելՈղբերգական գիշեր՝ Արագածոտնում․ 4 զոհ այդ թվում 9 ամսական երեխաԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ» Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում․ «Ժողովուրդ»
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը