Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 06.05.2021 թվականին պետական գրանցում է ստացել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի՝ «Սիզնս» այգու նկատմամբ օգտագործման իրավունքը։

Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը կապերն ամրացրել է «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Համաձայն տրված իրավունքի՝ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ստանձնել է այգու պահպանման եւ անվտանգության ապահովման պարտականությունը։ Ավելին՝ նաեւ հենց այգում են ցուցանակ փակցրել, համաձայն որի՝ «Ելնելով ընկերության նկատմամբ սահմանված պարտավորություններից, ինչպես նաեւ այգու այցելուների անվտանգության պահպանման նկատառումներից՝ այգում արգելվում է այգու եւ դրա հարակից տարածքում վարել էլեկտրոնային ինքնագլոր կամ ցանկացած այլ անվային շարժական միջոց»: Սակայն «Երեմյաններ» ընկերությունը այգու նկատմամբ վերահսկողություն պարզապես չի իրականացնում, ողջ տարածքում անվավոր շարժական միջոցներ են վարում քաղաքացիները, նաեւ երեխաները, եւ որեւէ արգելք չկա: Այսինքն` անվտանգության սահմանված նորմերը չեն պահպանվում «Երեմյանների» կողմից: Փոխարենը «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ սեփականատերն օգտագործում է ընկերոջ կողմից իրեն տրված այգու օգտագործման իրավունքը` սեփական գովազդի, բիզնեսը զարգացնելու համար. պաղպաղակ են վաճառում, պոպկորն, տարբեր «բուտիկներ» են հայտնվել այգում, իսկ ողջ տարածքում «Երեմյանների» գովազդն է:

Հիշեցնենք, որ այս այգին նորոգվել է «Տաշիր» ընկերության կողմից, սակայն «Տաշիրի» որեւէ գովազդ չկա այգու որեւէ հատվածում:

Տեղեկացնենք, որ Դավիթ Երեմյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրա հրավերով մշտապես մասնակցում է ՔՊ դրամահավաքներին, մեծ նվիրատվություններ անում իշխող կուսակցությանը, ինչպես նաեւ հենց դրամահավաքները կամ Փաշինյանի համար կարեւոր միջոցառումները անցկացվում են Երեմյանի հիմնած գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանում, որը, ի դեպ, կառուցվեց աղմուկով, պատմամշակութային մարզահամերգային համալիրի տարածքից կտրելով:
Այսպիսով՝ իշխանության «սրտի» գործարար Դավիթ Երեմյանը ծառայություն է մատուցում ՔՊ-ին եւ ստանում արտոնություններ տարբեր ձեւաչափերով:
Հիմա էլ, փաստորեն, Երեւանի սրտում գտնվող հանրային զբոսայգին են տվել գործարարին` անձնական, բիզնես նկրտումներին հագուրդ տալու համար: Ոչինչ, որ այն, ինչ գրված է թղթի վրա, Երեմյանը չի կատարում, անվտանգության իր իսկ սահմանած նորմերը չի պահպանում:
Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիոն սխեմա. Տիգրան Ավինյանի ընկերը ՔՊ-ին է ֆինանսավորում, ՔՊ-ն նրա համար բիզնես նոր հնարավորություններ է բացում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Ալիևները մեկնել են օկուպացված Արցախ Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Բոճորիշվիլի Լոռու մարզում 17-ամյա տղայի են սպանելՀԱՄԱՍ-ը սպառնացել է Իսրայելին կոշտ պատասխանով Կալանավորվել է Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը»․ մանրամասներ 5 օր գազ չի լինելուՈրքան է լինելու մագնիսական փոթորկի ուժգնությունը մարտի 19-ին՝ կանխատեսում. սպասվում են նաև արևային բռնկումներ Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆԿենսաթոշակները կբարձրանա՞նԵրկրաշարժ է գրանցվել․ ԴաղստանՆոյեմբերյանում չեն հուսահատվում․ չնայած բերքի կորստին, այգիներում կրկին եռուզեռ էՈվքեր անվճար կօգտվեն տրանսպորտիցՌուսական ուժերը առաջ են շարժվում դեպի ուկրաինական պաշտպանության խորքերը․ ՌԴ ՊՆ 4 զոհի մեջ 9 ամսական երեխա կար․ բացառիկ կադրեր՝ դեպքի վայրից«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել «Հետույք մտնելու» արվեստը՝ ՀՖՖ նախագահի կատարմամբՄատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից էՍպասվում է նաև ձյուն«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Նիդեռլանդների արտգործնախարարը խոստանում է փրկել Հայաստանը Ռուսաստանից Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղությանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերովԲաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Դոլարն ու ռուբլին շարունակում են աճելՈղբերգական գիշեր՝ Արագածոտնում․ 4 զոհ այդ թվում 9 ամսական երեխաԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ» Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում․ «Ժողովուրդ» Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են․«Հրապարակ» Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»
Ամենադիտված