Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները: Հայտնում են Կառավարությունից:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ կադաստրային քարտեզների ուղղում, աշխարհագրական անվանումների տեղեկատվական բազայի թարմացում, չտեղադրված գույքերի նույնականացում և տեղեկատվական բազայի ճշգրտում, բազային քարտեզագրական շերտերի (մակերևութային ջրեր, ռելիեֆ և տրանսպորտային ցանց) ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ:

Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է՝ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը՝ 2024 թվականին: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թ. մարտին:

Հաշվետու տարում իրականացվել են գրանցման տվյալների բազայի և կադաստրային քարտեզների անհամապատասխանությունների ավտոմատացված եղանակով հայտնաբերում և ուղղում: Մշակվել է ավտոմատացված ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գույքերի գրանցման տվյալները համեմատել քարտեզագրական շերտերի հետ և հայտնաբերել անհամապատասխանությունները: Նախատեսվում է համակարգը ներդնել գրանցման համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրին անմիջապես տրամադրելու նպատակով։ 2024 թ. ընթացքում նույնականացվել է շուրջ 20,000 միավոր գույք և ըստ անհրաժեշտության տեղադրվել կադաստրային քարտեզներում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է ևս 5000 գույքի նույնականացում:

2024 թ.-ին կատարվել է օրթոֆոտոհատակագծերից բազային քարտեզագրական շերտերի թվայնացում և ստանդարտացում՝ Արմավիրի մարզի տարածքի բազային քարտեզագրական շերտերի մուտքագրում գեոպորտալ, Արարատի մարզի՝ շուրջ 200,000 հա մակերեսով տարածքի ռելիեֆի քարտեզագրական շերտի ստեղծում և ստանդարտացում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է գեոպորտալ մուտքագրել Արարատի և Շիրակի մարզերի բազային շերտերը, ավարտել ՀՀ ամբողջ տարածքի «Ռելիեֆ» բազային քարտեզագրական շերտի ստեղծման, ստանդարտացման և գեոպորտալ մուտքագրման աշխատանքները:

Անցած տարի Ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար ինքնաշխատ եղանակով անվանման անձնագրի ձևավորման համակարգը։ 2025 թ.-ին նախատեսվում է շուրջ 10,000 ՀՀ աշխարհագրական անվանումների անձնագրերի կազմում և տվյալների թարմացում: Զեկուցվել է, որ ներկայումս Ազգային գեոպորտալում արտացոլված են մի շարք գերատեսչությունների ներկայացրած տվյալներ: Հաշվետու տարում մեկնարկել են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման աշխատանքները:

Ստեղծվել է Հասցեների միասնական ռեեստր. 2023 թ.-ի ընթացքում իրականացվել է շուրջ 1 մլն հասցեների ստանդարտացում, տարածական կապակցում և տեղեկատվական բազայի ստեղծում։ 2024թ.-ին ռեեստրի բազան համալրվել է ևս 200,000 հասցեով, հաջորդ տարի նախատեսվում է ստանդարտացված և ճշգրտված հասցեների բազան համալրել ևս 40,000 հասցեով։

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում կատարված աշխատանքը և ընդգծել բոլոր ուղղություններով շարունակական լավարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել և սահմանել դրա կառավարման հիմունքները: Ընդգծվել է, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել նաև ներդրումների միջավայրի բարելավման համար: Այդ համատեքստում ընդգծվել է հարթակի որոշ տվյալների կոմերցիալիզացիայի անհրաժեշտությունը: «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է», - ասել է երկրի ղեկավարը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել հարթակը լրացնել իրենց համակարգման ոլորտներում առկա տվյալներով:

Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ» Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում․ «Ժողովուրդ» Ալիևը «կուտը չկերավ»․ «Հրապարակ» Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված