Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առույգ, սրամիտ, շատ աշխույժ երեխա էր: Մաքուր ու բարի տղա էր Ադամս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսանը՝ Ադամի մայրիկը: Ադամը ծնունդով Վանաձորից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Սովորել է Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, մայրիկի խոսքով՝ եղել է օրինակելի և կարգապահ աշակերտ. «Լավ էր սովորում: Ֆիզիկան իր սիրելի առարկան էր»: Ադամը սեր է ունեցել նաև երաժշտության նկատմամբ, դպրոցին զուգահեռ հաճախել է մշակութային կենտրոնում գործող կիթառի սիրողական խմբակ: Կարճ ժամանակով նաև սպորտն է նրա ուշադրության կենտրոնում հայտնվել. ըմբշամարտի է հաճախել:

Դպրոցն ավարտելուց հետո 2021 թվականին Ադամն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժինն անվճար հիմունքներով: «Չէր ուզում գործերը բարձրագույն ուսումնական հաստատություն տալ, չպարապեց էլ, բայց իմ և ուսուցիչների հորդորով դիմեց Պոլիտեխնիկական համալսարան: Չգիտեմ՝ կանխազգում էր, թե այլ բան, բայց ինչ իրեն ասում էինք, արձագանքում էր, որ իրեն պետք չէ. «Քեզ իմ դիպլոմը պետք է, բայց ինձ պետք չէ»: Բայց ընդունվեց բուհ, այն էլ՝ անվճար հիմունքներով: Հաճույքով էր դասերին հաճախում, միշտ ասում էր՝ ուսանողական կյանքը լրիվ այլ է: Շատ հասուն ձևով էր մոտենում բոլոր հարցերին»:

Մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ 2022 թ. հունվարի 18-ին, կիսատ թողնելով ուսումը, Ադամը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Կապանի Կարմրաքարի զորամասում: 44-օրյա պատերազմից հետո ծառայության զորակոչված տղաների ծնողներին մշտապես հարցնում եմ՝ իսկ ինչպիսի՞ն էր տղաների տրամադրվածությունը բանակ մեկնելուց առաջ: «Աշխատում էինք ուրախ լինել, բայց ներքուստ վախեր ունեինք: Ադամը ոչ մի անգամ ցույց չի տվել, որ տխուր է, չի ուզում ծառայել: Հակառակը՝ ուզում էր մեկնել ծառայության, և սիրով է մեկնել բանակ: 2020 թվականին նա էլ ընկերներ կորցրեց, դպրոցի ուսուցիչների տղաներից զոհվեցին: Դավիթը, Վահեն, Միհրանը զոհվեցին 44-օրյա պատերազմում: Այդ տարի թույլ չտվեց, որ տոնածառ դնենք, քույրիկին ասաց՝ տոնածառ չենք զարդարելու, որևէ այլ բան չենք անելու, մեր եղբայրներն են: Շատ ծանր էր տանում պատերազմը»:

Մայրիկը հիշում է՝ սկզբում որդու երդմնակալության արարողությունն էր, հետո ծառայության ընթացքում որդին ջրծաղիկով վարակվեց, կարանտինի մեջ էր: Տիկին Սուսանը նաև ասում է. «Այնպես չէ, որ խիստ զորամաս էր, ամեն ինչին մատների արանքով էին նայում, մի քանի անգամ կրակային տանելուց հետո իմացանք, որ Ադամն արդեն դիրքեր է բարձրանում»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղություններով՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք: Զինծայառողները դիմադրեցին թշնամուն, բայց, ավաղ, տեղ-տեղ ուշացած օգնությունը, բայց ավելի շատ դրա բացակայությունը, տղաների բաց թիկունքը պատճառ դարձան, որ մեր մի քանի հարյուր տղաներ զոհվեն: Հստակ թիվ չենք նշում, քանի որ նույնիսկ այդ թվերը խիստ հակասական են, իսկ պետական մարմինները մեկ հարթակում չեն հրապարակում 2022 թվականին անմահացած մեր զինծառայողների անունները: Սեպտեմբերի 13-ին զոհվել է նաև Ադամը: Նա մարտական հերթապահության էր Ներքին Հանդի դիրքերից մեկում, մասնակցել է մարտական գործողություններին, կռվել մինչև վերջ՝ պահելով մարտական ընկերների թիկունքը:

«Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը մեկն անց հինգ րոպե, զանգահարեց Ադամս: Պատերազմն արդեն սկսվել էր: Նա ինձանից դա չթաքցրեց անգամ: Ասաց. «Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ: Ձեզ շատ եմ սիրում: Կներես, մա՛մ ջան: Ուրախ մնացեք...»: Ես իրեն ասացի՝ մի վախեցի, ցավդ տանեմ, դու ուժեղ ես, ամեն ինչ կհաղթահարես»: Այդ զանգի ժամանակ մայրիկն իմանում է, որ որդին վիրավոր է: Որդին է նրան հայտնում այդ լուրը: Մայրիկն ասում է՝ բայց իր ձայնն այնքան պարզ ու մաքուր էր: Մտածում եմ՝ գուցե տեսնելով անհավասար մարտը՝ Ադամը կանխազգացո՞ւմ ուներ, որ դա կարող է հրաժեշտի զրույց լինել: Ադամը խոսել է նաև հայրիկի հետ և պատգամել առավել ուշադիր ու հոգատար լինել մոր և քույրիկի նկատմամբ։

Ընտանիքը 14 օր լուր չի ունեցել որդուց: «Արյուն էինք հանձնել, սեպտեմբերի 27-ին զանգահարեցին, որ ԴՆԹ համընկնում կա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ադամին տուն բերեցինք, հայրիկի ու հորեղբոր ծննդյան օրն էր: Սեպտեմբերի 30-ին՝ իմ ծննդյան օրը, իր ինքնահողն էր: Նվեր արեցին մեզ»: Ապրելու ուժի մասին:

«Աղջիկս է ուժ տալիս: Աշխատում ենք իր համար ամեն ինչ անել, ինչ չենք հասցրել Ադամի համար անել, աղջկաս համար ենք անում: Իհարկե, նաև Ադամիս համար ենք փորձում ուժեղ լինել, վառ պահել նրա հիշատակը: Շատ դժվար է, փորձում եմ աղջկաս մոտ հույզերս ցույց չտալ, գիտեմ, որ շատ է նեղսրտում»:

Հետաքրքիր մի դիտարկում է անում մայրիկը, երբ հարցնում եմ Ադամի՝ բանակից հետո ունեցած պլանների մասին: «Ոչ մի անգամ չի խոսել, թե ինչով է մտադիր զբաղվել, որ շարունակելու է ուսումը, աշխատելու է: Օգոստոսի 26-ին արձակուրդ եկավ, շատ հյուծված էր, իր աչքերի փայլը չկար: Ուրիշ էր, ինձ թվում է, որ իրենք գիտեին սպասվելիք պատերազմի մասին: Ասում էր՝ եկեք նկարվենք, ինչ անում էր, ասում էր՝ եկեք վերջին անգամ սա անենք, այն անենք: Սեպտեմբերի 5-ին վերադարձել է զորամաս, 9-ին՝ բարձրացել դիրքեր, իսկ 13-ին արդեն պատերազմն էր: Տեսա, որ դեղին սրբիչ է վերցրել, որ հետը տանի: Զարմացա, թե ինչպես կարող է դեղին սրբիչ տանել դիրքեր: Ինձ ասել էր, որ իր պայուսակին ձեռք չտամ, ամեն ինչ կդասավորի, բայց մայր եմ, ասացի՝ տեսնեմ, թե ինչ է վերցրել, ինչ է մոռացել: Երբ իրեն հարցրեցի, թե ինչու է հենց դեղին սրբիչ վերցրել, արձագանքեց՝ մամ, այնտեղ գույներ չկան, ամեն ինչ սև է, ի՞նչ տարբերություն, երևի անգամ չպատկերացնելով, թե իր այդ խոսքերն ինչ ծանր ազդեցություն կունենան ինձ վրա: Քարացա մի պահ, բայց նա թեման փոխեց»:

Հ. Գ. - Ադամ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Վանաձորի Շահումյան բնակավայրի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահՉեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի ՋիդդայումՍա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարվածԱՄՆ-ում հրապարակվել են Քենեդու սպանության փաստաթղթերը Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբան ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների մեղադրանքները Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին «Mercedes»-ը, «Չայնիի» ոլորաններում մոտ 100 մետր գլորվելով, բախվել է քարերին ու հայտնվել ձորում. Shamshyan Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Կյանքից հեռացել է Սիլվա ՄեքինյանըԿրեմլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի զրույցի մասին Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու «խաղաղության» համաձայնագիրը, ասելու բան չունե՞ն․ Տիգրան Աբրահամյան Զախարովան պատասխանել է Զելենսկու այն խոսքին՝ «Ուկրաինան աղցան չէ» Հայաստանում ձյուն է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին 9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 15 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ» Նորից անձրև է սպասվումՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են» Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում ՍահմանադրությունըԿեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ 17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» Թալինի ճանապարհին արտակարգ է․ մանրամասներՄեղրիում պաշտոնապես բացվել է Իրան - Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ) «Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրսՋուր չի լինի որոշ հասցեներում Մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհԻ՞նչ է կատարվում սահմանին․ ՀՀ ՊՆԻնչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Պատմական բարձր․ տարադրամն՝ այսօր Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ․ «Հրապարակ» Հայտնի է դերասանի մահվան պատճառը
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը