Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը, այնուհետեւ կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։ Դրա հետեւանքով նույնիսկ առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ փոխնախարարը եւ ԾԻԳ-ի պետը, ինչպես նաեւ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Սակայն 1-2 ժամ հետո նա նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Մի քանի անգամ հայտարարվեցին մրցույթներ՝ բուժհաստատության տնօրեն նշանակելու համար:

Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ, սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։

«Առողջության իրավունք» ՀԿ նախագա Անուշ Պողոսյանը դիմել էր ՊՎԾ-ին այդ նշանակման օրինականությունը պարզելու համար:

Բանն այն է, որ ՀՀ ԱՆ կողմից գործուղված հանձնաժողովի անդամները նորից փաստել են, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կազմը 3 դեմ, 4 կողմ ձայներով նախապատվությունը տվեց Անդրանիկին: Այսպիսով, Անդրանիկ Հարությունյանը չհաղթահարեց անհրաժեշտ շեմը, նա անգամ չգիտեր, թե ինչ է բժշկական կենտրոնի զարգացման ծրագիրը եւ էլեկտրոէնցեֆալոգրաֆիան չէր համարում բժշկական ծառայություն: Բայց այս մասնագիտական որակները չխանգարեցին Անդրանիկ Հարությունյանին հայտարարելու, որ ՀՀ ԱՆ պաշտոնյաները իր հանդեպ արդար չեն վարվել, եւ չխոչընդոտեցին բողոքարկելու հանձնաժողովի որոշումը։

Եվ ահա Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկին նշանակեց տնօրեն՝ անտեսելով ՀՀ ԱՆ մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի եւ տեղեկանքների առկայությունը։

Այսինքն՝ Անահիտ Ավանեսյանի հետ լուռ հակամարտության մեջ է մտել Կարեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՎԾ-ն, Անուշ Պողոսյանի դիմումում նշված փաստարկները ուսումնասիրելով, հանգել է այն համոզմանը, որ մարզպետի կողմից հիվանդանոցի տնօրենի նշանակումը, ենթադրաբար, օրինական չէ. փաստաթղթեր կեղծելու կասկածներ է հայտնել վարչապետի վերահսկողական ծառայությունը՝ դատախազից պահանջելով վարույթ հարուցել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ» Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում․ «Ժողովուրդ» Ալիևը «կուտը չկերավ»․ «Հրապարակ» Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ» Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար
Ամենադիտված