Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիում պաշտոնապես բացվել է Իրան - Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հաճախորդի միջազգային օր, Ռուսաստան՝ Ստորջրյա ծովայինի օր, Իտալիա, Մալթա, Lիխտեյշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի, Ֆրանսահայ գրողների միության նախագահ Մառի Աթմաճյանը:

1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի բնակավայրերի վրա մի քանի ուղղություններով, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։

1921 - ծնվել է  հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին:

1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

1961 - վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։

1983 - ծնվել է  ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը։

1986 - վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։

1988-ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել ազգությամբ հայ և ադրբեջանցի գիտության և մշակույթի գործիչների հետ, բացի դա հանդիպում է եղել ԼՂՀ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։

1993 - վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։ 

1994-ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում։ Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 49 մարդ։

2005-15 մարդ է տուժվել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով, որին մասնակցել են աջարները, հույները և հայերը:

2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը վառելով խորհրդանշական ջահը պաշտոնապես բացել են Իրան - Հայաստան գազատարը:

2008- Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը:

2012- Երևանի Աբովյան փողոցում գործող Ալեն-Էլեն ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի  հետևանքով տուժել են 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։

2017-Երևանում բացվել է Տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:

2018-ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո «Ելք» դաշինքն այդպես էլ վերջնական որոշում չի կայացրել: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փողոցային պայքարի անցնել։

2020-Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով  Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն,  Արման Սարգսյանը՝  ոստիկանապետ։

2021- Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ ընտրություններ։

 ԱՇԽԱՐՀՈՒՄ

235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։

1279 —Մարգարիտյա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլները ջախջախել են Սուն կայսրությանը։

1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստացի աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին:

1514 —Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։

1601 –ծնվել է  իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։

1687 —վախճանվել է Հյուսիսային ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող Ռենե-Ռոբեր Կավելյե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։

1769 - ծնվել է  քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։

1813- ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը հանդիսացող Դավիթ Լիվինգստոնը:

1831 —ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ էդվարդ Սմիթը  Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է  245 000 դոլար, որն այն ժամանակների համար հսկայական գումար էր։

1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:

1906 —գնդակահարվել է ռուս հեղափոխական, լեյտենանտ, Սևաստոպոլյան ապստամբության կազմակերպիչներից մեկը հանդիսացող Պյոտր Շմիդտը։

1922 —Մոսկվայի Շաբոլովկա փողոցի վրա ավարտվել է  երկրում ամենաբարձր հանդիսացող Շուխովյան աշտարակի շինարարությունը։

1927 —ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում մսագործը հավի ստամոքսում հայտնաբերել է վեց ոսկու բնական կտորներ։

1934 —Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինն ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությամբ։

1946 —Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունյոն հայտարարվել են Ֆրանսիայի մասեր։

1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը:

1955 —Մասադում (Իսրայել) հնեաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։

1955 - ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը:

1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը:

2003 —ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով իսկ փաստացի հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։

2007 —Կեմերովոյի  «Ուլյանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։

2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստ-գրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։

2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի Ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

Կ. Խաչիկյան

59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ» Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում․ «Ժողովուրդ» Ալիևը «կուտը չկերավ»․ «Հրապարակ» Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ» Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համարՀայաստան-Վրաստան խաղով պայմանավորված` փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունիցՎրաստանի վարչապետը ժամանում է Երևան՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու
Ամենադիտված