Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13-ին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին։ Նրա խոսքով, Հայաստանն արդեն «ընդունել է Ադրբեջանի առաջարկները երկու բաց մնացած հարցերի վերաբերյալ», գրում է dialogorg.ru–ն։ Հիշեցնենք, որ խոսքն այն երկու կետերի մասին է, որոնց շուրջ կողմերը չէին կարողացել փոխզիջման հասնել՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի հետկանչերը, ինչպես նաև պետական սահմանին երրորդ ուժերի տեղակայման բացառումը։ Եվ հիմա, կարծես թե, այդ հարցերը գոնե ֆորմալ մակարդակով հանվել են։ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է»,- հայտարարել է Բայրամովը հավելելով, որ «հաջորդ փուլում Հայաստանը պետք է իր Սահմանադրության մեջ վերացնի տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ»։ Երևանում պաշտոնական մակարդակով հաստատել են ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի խոսքերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, «երբ ակնհայտ դարձավ, որ մենք չենք կարողանա իդեալական ձևակերպումներ ունենալ այդ դրույթների համար, մենք Անվտանգության խորհրդի ձևաչափով քննարկում անցկացրինք և եկանք այն եզրակացության, որ փաստաթղթի առկա բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային լուծում»։

Մոսկվան ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը և պատրաստ է իր հատուկ ներկայացուցչին ուղարկել երկրներ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար: Մոտավորապես նման տոնով հայտարարություններ են հնչել նաև այլ մայրաքաղաքներից։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայ-ադրբեջանական պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների հայտարարված ավարտն անվանել է հակամարտության էջը շրջելու հնարավորություն՝ համաձայն նախագահ Թրամփի «ավելի խաղաղ աշխարհի» տեսլականի։ Իրանի նախագահ Պեզեշկյանն էլ հիշեցրել է երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնի է Բաքուն պնդում է արտատարածքային «Զանգեզուրի միջանցք» ունենալու հարցը, որը հղի է Հայաստանի հետ սահմանին Թեհրանի համար անբարենպաստ զարգացումներով։

Սակայն ցանկացած լավատեսություն հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման հարցում որոշակիորեն վաղաժամ են թվում։ Այդ հակամարտության երկար պատմության մեջ սա հեռու է առաջին դրվագը լինելուց, քանի որ ժամանակ առ ժամանակ հայտարարվել է բանակցային գործընթացի ավարտի մասին, բայց ամեն անգամ այն ձախողվել է։ Այստեղ բավական է հիշել թեկուզ 2001 թվականի «փարիզյան սկզբունքները», 2007-2009 թվականների «մադրիդյան սկզբունքների» մի քանի տարբերակները, ինչպես նաև 2011 թվականի ամռանը Կազանում կայացած հանդիպումը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ տասնյակ լրացուցիչ նախապայմաններ առաջադրեց այն ժամանակ, երբ ամեն ինչ համաձայնեցված էր:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական վերադարձը Բաքվի վերահսկողության տակ արմատապես փոխել են տարածաշրջանում երկարամյա ստատուս քվոն։ Հիմա էլ գործելով ուժի դիրքերից Բաքուն հասկացնում է, որ առանց Հայաստանի Հիմնական օրենքում փոփոխությունների և առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Երևանի համաձայնության, ոչ միայն չեն ստորագրի որևէ համաձայնագիր, այլ նաև ընդհանրապես բանակցություններ չեն վարի։

Ներկայումս փաստաթղթի ստորագրման մասին խոսելը շատ վաղաժամ է, հայտարարել է Բայրամովի տեղակալ Էլնուր Մամեդովն ավելացնելով, որ «կարևոր է, որ բոլոր նախապայմանները պահպանվեն, Հայաստանը դադարեցնի զինվելը»։ Չնայած ռազմական ներուժի ակնհայտ տարբերությանը, ֆրանսիացի և հնդիկ գործընկերների հետ Հայաստանի մի շարք պաշտպանական պայմանագրեր առաջացրել են Բաքվի կոշտ արձագանքը: Հատկանշական է այն, որ Բայրամովի հայտարարության հետ միաժամանակ ելույթ ունենալով նույն «գլոբալ ֆորումում», նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Հայաստանի ներխուժման սպառնալիքի մասին:

Կարելի է ենթադրել, որ բացի վերը նշված նախապայմաններից, կան նաև ուրիշները, որոնք առաջ կքաշվեն, երբ Բաքուն անհրաժեշտ համարի։ Օրինակ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է Ադրբեջանին «Հայաստանի տարածքում թաքնված այն անձանց» հանձնելու պահանջը, որոնց Ադրբեջանի իշխանությունները համարում են հանցագործներ։ Ինչպես այդ առնչությամբ նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, «սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է, այլ այդ երկրին վերջնականապես հանելը քաղաքական քարտեզից»։ Պաշտոնական Բաքուն իր գործողություններով ցույց է տալիս, որ մտադիր չէ հրաժարվել Հայաստանի դեմ միջազգային հայցերից, կարծում է նախկին օմբուդսմեն և իրավապաշտպան Արման Թաթոյանը հիշեցնելով, որ իր «դատավարությունների» ընթացքում Բաքուն «Հայաստանի պատճառած նյութական վնասը» գնահատել է 11 միլիարդ դոլար։ 

Գործող իշխանությունները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի կառավարության, հայտարարում են, որ պատրաստ են բանակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետի շուրջ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը լավագույն դեպքում կարող է դրվել հանրաքվեի 2026 թվականի երկրորդ կեսին։

Այսպիսով, պետք է համաձայնվել այն դիտորդների հետ, ովքեր ենթադրում են, որ բանակցային գործընթացը կարող է հետաձգվել, ընդ որում բավականին երկար ժամանակով: Այդ ընթացքում Բաքուն և Երևանն ուշադիր կհետևեն արտաքին իրավիճակին ձգտելով հնարավորինս շատ շահել դինամիկ փոփոխվող միջազգային իրավիճակից։ Հնարավոր է, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը համաձայնի կովկասյան տարածաշրջանը թողնել Մոսկվային, որն էլ, այնուամենայնիվ, ստիպված կլինի հաշվի նստել վերջին տարիներին ակնհայտորեն ամրապնդված ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ» Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում․ «Ժողովուրդ» Ալիևը «կուտը չկերավ»․ «Հրապարակ» Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ» Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համարՀայաստան-Վրաստան խաղով պայմանավորված` փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունիցՎրաստանի վարչապետը ժամանում է Երևան՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենաՀայաստանն 87-րդն է, Ֆինլանդիան՝ առաջինը 9 բալի փոխարեն՝ 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
Ամենադիտված