Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար, սահմանադրական փոփոփոխությունների գործընթացը ղեկավարող Սրբուհի Գալյանը: Փաստացի, գործող իշխանություններն այլևս չեն էլ թաքցնում, որ Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել են Ադրբեջանի պահանջով, իսկ Անկախության հռչակագիրը հանելու են նախագծի նախաբանից։

Վերջին երեք օրում Ադրբեջանն արդեն 9 անգամ հրադադարի ռեժիմի խախտումների մասին կեղծ հաղորդագրություններ է տարածել՝ ռազմական նոր էսկալացիա հրահրելով, հրաժարվելով ստորագրել իբր համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանական տարբեր կալիբրի գործիչներ էլ մանտրայի պես կրկնում են, որ պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել միայն Սահմանադրությունը փոխելուց հետո։

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, թե նոր Սահմանադրությունը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բայց չէր բացատրել՝ ինչպես է դա արտահայտվելու տեքստում:

«Խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը», - պարզաբանել է արդարադատության նախարարը։

«Այն, որ գործողը մեր ընկալմամբ և մեր պետական մարմինների մեկնաբանությամբ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ, չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, դա փաստ է, այսինքն՝ մեր դիրքորոշումը նաև միջազգային հարաբերություններում դա է, և մեր շեշտադրումը ևս դա է։ Մենք բոլորս մեր վարքագիծը պետք է կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը, այսինքն՝ խնդիրը մենակ Սահմանադրությանը չի վերաբերում, խնդիրը բոլոր օրենքներին է վերաբերում և իրավական ակտերին և նաև մեր գործելաոճին՝ որպես քաղաքացիներ և նաև որպես Կառավարություն», - ասել է Գալյանը։

Դե իսկ ժողովրդին մնում է ոչ միայն մերժել թշնամու պահանջով Սահմանադրություն փոխելու գործելաոճը, այլև հեռացնել գործող իշխանություններին, որոնք վերածվել են Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկների։

Մանե Երիցյան

Ադրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ» Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում․ «Ժողովուրդ» Ալիևը «կուտը չկերավ»․ «Հրապարակ» Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ» Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համարՀայաստան-Վրաստան խաղով պայմանավորված` փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունիցՎրաստանի վարչապետը ժամանում է Երևան՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենաՀայաստանն 87-րդն է, Ֆինլանդիան՝ առաջինը 9 բալի փոխարեն՝ 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբՆորից անձրև կլինի, հնարավոր է ամպրոպ․ ինչ եղանակ կլինի
Ամենադիտված