Ռուսաստանում աշխատող ղրղզ միգրանտները ռեկորդային գումար են ուղարկել հայրենիք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստան Ղրղզստանից գնացած աշխատանքային միգրանտները 2017-ի առաջին եռամսյակում ռեկորդային չափով գումար են ուղարկել իրենց հայրենիք: Գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԿԲ պաշտոնական տվյալները:
«Այդ ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ դրամական փոխանցումներն ավելացել են 67 տոկոսով և կազմել 433 մլն դոլար: Նախորդ տարի այդ թիվը կազմել է 291 մլն դոլար»,-մեջբերում են բանկի տվյալները:
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները գերազանցել են նույնիսկ 2013-ի հունվար-մարտի ցուցանիշը, որն անցած տարիներին եղել է առավելագույնը՝ 411 մլն դոլար:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջին 12 տարիների ընթացքում ղրղզ միգրանտները հայրենիք են ուղարկել 16.5 մլրդ դոլար, որի 95 տոկոսն ապահովել են Ռուսաստանում աշխատողները:
Ղրղզստանի իշխանությունների տվյալներով, այժմ Ռուսաստանում աշխատում է 500 հազարից մինչև մեկ մլն քաղաքացի: