Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստ է այրվել։
Նավթային պահեստում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1,7 հազար քառակուսի մետրի։
Գիշերը տանկերներից մեկից արտահոսք է տեղի ունեցել, որին հաջորդել է նավթամթերքի հրդեհը։
Հրդեհը մարում է 179 մարդ, տուժածներ չկան։