Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են»,- գրել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն X սոցիալական ցանցում:
«Թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական «ֆիշ-էնդ-չիփս» և փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիեւյան կոտլետն է։ Բարի ախորժակ»,- գրել է Դմիտրի Մեդվեդեւը: