Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 15 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 4800-ը՝ վիրավորվել Իրանում «Չահարշանբեհ Սուրի» կրակի փառատոնի հետ կապված միջադեպերի հետևանքով։ Այս մասին մարտի 18-ին հայտնել է IRNA գործակալությունը։
«Տուժածներից 257-ի վերջույթները անդամահատել են, 1594-ը՝ աչքի վնասվածք, 1282-ը՝ այրվածքներ է ստացել»,- ասել է Իրանի շտապօգնության աշխատակիցը։
Նշվում է նաև, որ մահացության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 21%-ով։ Ստացված վնասվածքների զգալի մասը կապված է պայթյունավտանգ նյութերի պահպանման և օգտագործման ժամանակ անվտանգության նախազգուշական միջոցների խախտման հետ։
«Կրակի տոնը, որը ֆարսիում կոչվում է Չահարշանբեհ-Սուրի, նշվում է ամեն տարի իրանական օրացուցային տարվա վերջին երեքշաբթի գիշերը, որն ավարտվում է մարտի 20-ին: Տոնը Իրանի նախաիսլամական ժառանգության մի մասն է»,- նշում է գործակալությունը։