Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Ինչպես կես-կատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար՝ այդ համաձայնագիրը երկու օրինակից տպեց, միակողմանի ստորագրեց և ուղարկեց Բաքու:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախ պետք է նշել, որ Փաշինյանը պատրաստ է թշնամու հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունն անհայտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ու դա, ի դեպ, անում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ կուրծք էր ծեծում՝ բղավելով Հանրապետության հրապարակով մեկ, թե ինքը երբեք ժողովրդի թիկունքում համաձայնություն չի ստորագրի: Հետո, իհարկե, ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հիմա սա է պատրաստվում ստորագրել: Իսկ այն, ինչ նա պատրաստվում է ստորագրել, իրականում «խաղաղության համաձայնագի՞ր» է:

Ընդհանրապես, ի՞նչ է դա: Առկա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունները, փորձագետների մեկնաբանությունները թույլ են տալիս պնդել, որ գործնականում գործ ունենք վերջնագրի կամ, ինչպես շատերն են գնահատում, բացահայտ կապիտուլ յացիայի հետ: Բացի այլ պահանջներից, Ադրբեջանը Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում է պատերազմով: Բայց ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ևս Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում են պատերազմով: Այսինքն, ահաբեկում են, տեղեկատվական ու ապատեղեկատվական տեռորի են ենթարկում:

Ըստ որում, հարց է ծագում, թե այդ ինչ ու այդ ինչպես են «խաղաղության պայմանագիր» բանակցել, որ այն սպառնալիքներով է «մատուցվում»: Երկրորդ՝ առնվազն հրապարակային դաշտում առկա տեղեկության համաձայն, այդ «համաձայնագրում» արտացոլված են Ադրբեջանի միակողմանի շահերն ու պահանջները, այսինքն՝ ստանալու բան (բաներ) ունենում են բացառապես Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Հայաստանը միայն զիջողի, տվողի, պահանջ կատարողի դերում է:

Հետևություն. այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է: Ու, այո, այն ոչ մի կերպ «խաղաղության» մասին չէ: Թեկուզ այն պատճառով, որ միակողմանի «խաղաղություններ» չեն լինում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեկ ժողովուրդ՝ երեք պետություն». Փաշինյանը կզրկի հայերին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունիցՕդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանաԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ) «Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Մարտի 25-ի գազանջատման հասցեներըTeam-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար․ «Ժողովուրդ» Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը․ «Հրապարակ» Մերձավանի կրակnցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ «Ժողովուրդ» Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. Պետդեպ
Ամենադիտված