Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»: Մյուս կողմից՝ հերթական մեղադրանքն էր հնչել Արցախի իշխանությունների հասցեին, թե արցախցիներն իրենց «ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով» են կորցրել իրենց հայրենիքը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ եթե խոսելու լինենք ապաշնորհ կառավարումից, ապա Հայաստանի օրվա իշխանություններից ավելի ապաշնորհ կառավարիչներ հայ ազգը երբևիցե չի ունեցել: «Նրանք այդ հարցում ամենավերին նշաձողն են զբաղեցնում՝ հաշվի առնելով իրենց իրարամերժ հայտարարությունները: Իրենց սխալ կամ, ինչու չէ, միտումնավոր վարած դիվանագիտության հետևանքով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ այն հայաթափվեց: Այդքանից հետո, իրենց ձեռագրի համաձայն, առ այսօր իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա, միշտ մեղավորներ են փնտրում, նորանոր մեղավորներ նշանակում: Դա իրենց ձեռագիրն է, որն արդեն տարբեր հարթակներում փաստվել է:

Բոլորս գիտենք, որ Արցախում կատարվածի հարցում Նիկոլ Փաշինյանը և իր խունտայի ներկայացուցիչները միշտ փորձում են մեղքը բարդել արցախցիների վրա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասել է՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի ապագան կախված են մեկ մարդուց, և այդ մարդն ինքն է: Այսօր փորձում են նոր մեղավորներ նշանակել, որպեսզի իրենց մտածածով ապագայում օրենքի առաջ պատասխանատվություն չկրեն: Բայց գալու է ազգային իշխանություն, ու այդ ժամանակ կլինեն իրական գնահատականներ, թե ում հայտարարությունների և գործունեության արդյունքում Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի շուրջ Հայաստանի՝ բանակցող չլինելու մասով Գալստյանն ընդգծում է հետևյալը: «Շատ ողջունելի է, որ հասկացան՝ բանակցություններում միշտ պարտվում են և այսօր, որպես բանակցային կողմ, չեն կարող հանդես գալ: Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց: Լինելով ի պաշտոնե բանակցողի աթոռին՝ հայտարարում են, որ չեն կարող բանակցել, ապա ինչո՞ւ են զբաղեցնում այդ աթոռները, եթե չեն կարողանում բանակցել և հայի շահն առաջ տանել: Իրենց անկարողությունն է պատճառը, որ այսօր չի խոսվում արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Բոլորիս խնդիրն է օր առաջ ազատվել այս անկարող իշխանություններից»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Մարտի 25-ի գազանջատման հասցեներըTeam-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար․ «Ժողովուրդ» Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը․ «Հրապարակ» Մերձավանի կրակnցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ «Ժողովուրդ» Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին
Ամենադիտված