Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից են նյութական և ոչ նյութական արժեքների և հավաքածուների ուսումնասիրման, օգտագործման, հանրահռչակման շարունակականության ապահովումը: Թանգարանների հիմնական գործառույթներից է թանգարանային հավաքածուն համալրել նոր թանգարանային առարկաներով, ապահովել դրանց հաշվառումը, պահպանությունը և պաշտպանությունը:

Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակը պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուում հաշվառված թանգարանային առարկայի կամ հավաքածուի թվայնացված տեղեկույթն է: Թանգարանի գլխավոր մատյանի բնութագրիչներով պետական կամ համայնքային թանգարանների կողմից տեղեկույթը ներմուծվում է մեկ միասնական էլեկտրոնային շտեմարան: Շտեմարանից թանգարանային առարկան կամ հավաքածուն հանվում է՝ թանգարանային առարկայի կամ հավաքածուի քայքայման դեպքում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում, ինչպես նաև, երբ թանգարանային առարկան կամ հավաքածուն կորցնում է իր մշակութային արժեքը:

Թանգարանային առարկան կամ հավաքածուն շտեմարանից դուրս է գրվում միայն նախարարության դրական եզրակացության հիման վրա թանգարանի կողմից ներկայացվող փաստաթղթերի հիման վրա. հիմնավորում թանգարանային առարկայի կամ հավաքածուի, փորձագիտական եզրակացության, թանգարանի ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության և արձանագրության քաղվածքի առկայության դեպքում: Շտեմարանից թանգարանային առարկան կամ հավաքածուն հաշվառումից հանելու, դուրս գրելու եզրակացությունը տալիս է նախարարությանը կից գործող Թանգարանների խորհուրդը, որի արդյունքում թանգարանի ղեկավարը, հիմք ընդունելով խորհրդի արձանագրության քաղվածքը, հրամանով շտեմարանից դուրս է գրում թանգարանային առարկան կամ հավաքածուն և գործընթացի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնում նախարարություն: Անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում: Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն, հավաքագրում և վերլուծություն իրականացնելու համար:

Այս որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ) «Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Մարտի 25-ի գազանջատման հասցեներըTeam-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար․ «Ժողովուրդ» Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը․ «Հրապարակ» Մերձավանի կրակnցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ «Ժողովուրդ» Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա
Ամենադիտված