Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի էր, բայց հետո փոխվեց մեծանալուն զուգընթաց: Ուրիշ տեսակի տղա էր: Խելացի էր, աշխատասեր: Որտեղ աշխատանք լիներ անելու, նա պետք է ներկա լիներ: Սիրում էր մարդկանց օգնել: Ընկերասեր էր, ընկերոջ համար կյանքն էլ չէր խնայի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Միքայելի մայրիկը:

Միքայելը ծնունդով Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից է: Այստեղ են անցել նրա մանկությունը, դպրոցական տարիները: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է. «Որ ասեմ տանը գիրք էր բացում, չէ, ինչպես բերում էր գրքերը, այնպես էլ տանում էր դպրոց: Ես իրեն Միքայել չէի ասում, այլ Ապեր: Փոքր տարիքից իրեն այդպես ենք կոչել: Իրեն ասում էի՝ Ապե՛ր ջան, ինչո՞ւ գիրք չես բացում, գրավոր գրում: Արձագանքում էր՝ մա՛մ, գնում եմ ու պատասխանում, տնայիններս էլ դասընկերուհիներս են գրում: Բոլոր առարկաների հանդեպ հավասար վերաբերմունք ուներ, տանը գիրք չէր բացում, բայց տարեվերջին բարձր գնահատականներով էր ավարտում: Մի ուսուցչուհի ունեինք, հարցնում էի՝ ընկեր Այվազյան, Ապերը ո՞նց է սովորում: Միշտ պատասխանում էր՝ Ապերի պես երեխա կա՞: Ուսուցիչներին ինքս ասում էի՝ ախր տանը գիրք չի բացում, արձագանքում էին՝ մեր պատմածը մեզ պատմում է»:

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Միքայելն ուսումը շարունակել է քոլեջում՝ զբոսաշրջության բաժնում: Մայրիկն ասում է՝ շատ էր սիրում սպորտը: «Մեր գյուղում սպորտդահլիճ, համապատասխան մարզասարքեր չկային, գնում էր մոտակա գյուղը՝ Գետահովիտ: Զանգում էի իրեն՝ Ապե՛ր ջան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես ուշանում: Ասում էր՝ մա՛մ ջան, Գետահովիտում ենք, պարապում եմ: Ես իրեն թույլ չէի տալիս, որ գնա, անհանգստանում էի, բայց ինքը գնում էր, քանի որ սպորտով զբաղվելն իր համար շատ կարևոր էր»: Տիկին Գոհարն ասում է՝ որդին սիրում էր զբաղվել նաև ձկնորսությամբ, այգեգործությամբ։

Մայրիկը պատմում է, որ քոլեջում սովորելու տարիներին Միքայելը գնում էր անտառ՝ սունկ, սինդրիկ հավաքելու: «Սիրում էր այդ կերպ իր ժամանակն անցկացնել, բայց քոլեջի դասերն էր բաց թողնում: Երբ իրեն նախատում էի, որ դասերին հաճախի, արձագանքում էր՝ գնում եմ անտառ, կգամ, հավաքածս կվաճառեմ, որ քույրիկներիս պահենք: Շատ էր սիրում իր քույրիկներին: Քոլեջից զանգում էին, ասում՝ գոնե մեկ-մեկ դասի արի, որ հաջորդ կուրս փոխադրենք, չենք ուզում, որ նույն կուրսում մնաս: Իսկ ինձ ասում էր՝ մա՛մ, դու ոչ մի բանի հետ գործ չունես, ես կխոսեմ քոլեջի դասախոսների հետ: Դասախոսներից մեկին ասել էր, թե ինչու դասի չի գնում՝ մամայիս եմ օգնում, անտառում եմ: Վերջերս մարտի ութի համար միջոցառում էին կազմակերպել, մեզ կանչել էին քոլեջից, հիշում էին երեխաների հետ կապված պատմությունները: Այդ ժամանակ էլ դասախոսներից մեկը հիշեց, որ երբ հարցրել է Միքայելին, թե ինչո՞ւ դասի չի գալիս, արձագանքել էր. «Անտառ եմ գնում, սունկ հավաքում, որ մամայիս օգնեմ: Պապաս այստեղ չի, պետք է մամայիս օգնեմ»»: Միքայելը երեք քույրերի միակ եղբայրն է, և ինչ-որ առումով դեռ պատանեկության տարիներից պատասխանատվություն էր ստանձնել քույրերի համար: Ուզում էր օգնել ծնողներին՝ հոգ տանել նրանց մասին: Տիկին Գոհարն ասում է՝ որդին իրենց տան սյունն ու հենարանն էր:

Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ Միքայելը 2020 թ. հունվարի 27-ին մեկնում է ծառայության: Ընտրում է ՊՆ-ի ծրագրերից մեկով նախատեսված եռամյա ծառայությունը: «Ես չէի ուզում, որ երեք տարով գնար, բայց հաստատակամ էր մտադրության մեջ՝ եթե որոշել եմ, պիտի գնամ: «Ապե՛ր ջան, այդ գումարը մեզ պետք չի»,-արձագանքում էի ես, բայց նա համառեց ու իր որոշումից հետ չկանգնեց: Որոշել էր ծառայությունից վերադառնալուց հետո այդ գումարը ներդնել և բիզնես հիմնել»:

Միքայելը ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 3»-ում, նռնականետորդ էր: «Շատ էր սիրում իր ծառայությունը: Սկզբում ծառայությունից տպավորություններն այլ էին, բայց հետո զանգահարեց, թե՝ ուզում եմ փոխեմ ծառայությանս տեսակը, երկու տարի ծառայեմ ու վերադառնամ. «Մա՛մ, շատ ենք վարժություններ անում, հոգնում եմ»: Զրուցեցինք, ասացի՝ իսկ եթե դժվարություններ լինեն փոփոխության ժամանակ, գուցե ստիպված լինես նորից ծառայել: Շարունակում էր ծառայությունը»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, Միքայելս զանգեց: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր: Սեպտեմբերի 26-ին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ինձ համար իրեր կուղարկե՞ս: Խնդրեց իր համար տաք շորեր էլ ուղարկել, բայց կանաչ գույնի: Զարմացա մի փոքր, հարցրեցի՝ իսկ այդ գույնի հագուստ կարելի՞ է հագնել, արձագանքեց՝ հա, մենք այստեղ այդ գույնի շորեր ենք հագնում: Երբ ասացի, որ ամեն ինչ կգնեմ, կպատրաստեմ և կուղարկեմ, խնդրեց նոր բան չգնել, այլ ուղարկել իր շորերը, որոնք տանը կան: Իրերը պատրաստել էի, բայց պատերազմն սկսվեց: Հեռուստացույցով լսեցի, որ Մարտունին կրակոցների տակ է: Այդ ժամանակ զանգեց, սկսեցի լաց լինել՝ կրակոցներ են, Ապե՛ր ջան: Փորձում էր հանգստացնել ինձ. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան»: Մինչև հիմա իր այդ խոսքերն իմ հիշողության մեջ են»: Հոկտեմբերի 1-ին ժամը 4-ին է եղել Միքայելի և մայրիկի վերջին զրույցը: Սակայն որևէ բան չի հուշել, թե ինչ կարող էր պատահել ժամեր անց:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Միքայելն անմահանում է: Նրա տուն «վերադարձը» շատ չի ուշանում: Տիկին Գոհարն ասում է՝ հաջորդ օրը որդին արդեն տանն էր:

Ապրելու ուժի մասին. «Հիմա իմ ուժի աղբյուրը աղջիկներս են ու թոռնիկները»:

Հ. Գ. - Միքայել Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լուսաձորի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներով է կիսվել (լուսանկարներ)Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան ԱԱ-2026. օրվա հանդիպումները Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխայի ձեռքին և ոտքին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Թբիլիսի «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրըԻ՞նչ իրավիճակ է Լոռիում երեկվա երկրաշարժից հետոԶելենսկին ժամանել Է ԴԺՀ սահման Գերմանիայում հայտարարել են ֆոն դեր Լյայենի կործանման մասին Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է Ներկայացման ժամանակ հազիվ է խաղացել, գլխապտույտ է ունեցել (տեսանյութ)Ձերբակալվել է 350 մարդ, Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ լիրա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժումից հետո պետք է նորից խոսել սովորի Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Անձրև ու ձյուն կտեղաՄի քանի ժամ ջուր չի լինի Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․ զոհ կա«Եվրադաշինքից» փոխվարչապետ չեն նշանակիԱնահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը կարող եք դիտել մինչև ապրիլի 10-ը․ ԿԳՄՍ նախարար ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները Հայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումովԻնչո՞ւ են ստում ՀՀ իշխանություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներՄոսկվայում կբացվի Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը Ռուսաստանում «Ոչ մի երկիր այսքան անվերապահ չի հաղթել». Ալիևը Հայաստանի պարտությունը Լեռնային Ղարաբաղում համեմատել է նացիստական ​​Գերմանիայի փլուզման հետԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա«Մեկ ժողովուրդ՝ երեք պետություն». Փաշինյանը կզրկի հայերին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունիցՕդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանաԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ) «Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Մարտի 25-ի գազանջատման հասցեներըTeam-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»
Ամենադիտված