Ռուսական օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 20-ի առավոտյան Սամարայի և Սարատովի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
Նրա խոսքով՝ ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Անցած գիշեր Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացվել է 132 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը (54) բաժին է ընկել Սարատովի շրջանին։ Էնգելսի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ երկու մանկապարտեզ և մեկ դպրոց ստացել են աննշան վնասներ։ Շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը պարզաբանել է, որ հարձակման պահին այս հաստատություններում երեխաներ չեն եղել։ Անձնակազմի մեջ նույնպես տուժածներ չկան, հավելել է նա։