Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը նախապատրաստում է կովկասյան նշանակության հանրաքվե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ցանկանում է փոխել հանրապետության Սահմանադրությունը, սակայն դա  ժամանակավրեպ էր, քանի որ այն ժամանակ ընդամենը մի քանի ամսական իշխանություն էր, մարդիկ դեռ չէին հասկանում, թե կառավարման որ ձևն է իրենց համար ավելի լավ՝ խորհրդարանական, թե նախագահական։ Ըստ Փաշինյանի այդ ժամանակվանից սկսած շատացել են Հիմնական օրենքը փոխելու պատճառները, գրում է ng.ru–ն:

«Նոր Սահմանադրության վերաբերյալ իմ առաջարկած թեզը լայնորեն քննարկվեց և ներկայացվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում «Իրական Հայաստան» գաղափարախոսության շրջանակներում դա այլ նշանակություն ունի, թեև այս պայմաններում անհնար է հերքել, որ տեքստը, որը կարող է ինքնուրույն գոյություն ունենալ, կունենա նաև տարածաշրջանային նշանակություն»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանի ապագա վարչապետը դեմ էր արտահայտվել Հայաստանը խորհրդարանական հանրապետության վերածելուն։ Նա կարծում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ ցանկանում էր փոխել կառավարման ձևը, որպեսզի հնարավորինս երկար մնա իշխանության ղեկին։ Նրա կասկածները ճիշտ դուրս եկան, սակայն կառավարությունը ղեկավարելուց հետո Փաշինյանն արդեն կարծում է, որ Սարգսյանի միտքը, ի վերջո, ողջամտություն ունի։ Սահմանադրության փոփոխության թեման նորից վերադարձվեց հանրային հարթակ միայն Ղարաբաղի համար երկրորդ պատերազմից հետո։ Հայ-ադրբեջանական հակամարտության քննարկման շրջանակում Բաքուն պահանջում է, որ Երևանը Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միավորման մասին։ Բացի այդ, «Իրական Հայաստան» ասելով Փաշինյանը, ի թիվս այլ բաների, նկատի ունի հայերի և թուրք-ադրբեջանցիների առճակատման մերժումը, որն ի սկզբանե ծառայել է որպես անկախ հանրապետության կառուցման հիմքերից մեկը։ Որպես այդ պայքարի այլընտրանք նա առաջարկում է իր «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում Հարավային Կովկասի պետությունները և նրանց հարևանները կկարողանան ազատ առևտուր անել միմյանց հետ և համատեղ զարգացնել տարածաշրջանը։ Սակայն, առայժմ, շատ հայերի տեսանկյունից, այդ գեղեցիկ պատկերների հետևում թաքնված են միայն Ադրբեջանի պահանջը՝ բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։

Այս առումով զարմանալի չէ, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման համաձայն հայերի մեծ մասը դեմ է Սահմանադրության փոփոխությանը։ Այսպիսով, հարցվածների 59,6 %-ը վստահ է, որ Սահմանադրության մեջ փոխելու ոչինչ չկա, 18,4 %-ը համաձայն է որոշ կետերի փոփոխությանը, իսկ 7,5 %-ը պատրաստ է ընդունել բոլորովին նոր փաստաթուղթ։ Եվս 14,5 %-ը կարծիք չի հայտնել։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի հունվարին 34,2 %-ն է դեմ եղել ցանկացած փոփոխության, 14 %-ը համաձայնել է փոխել որոշ կետեր, իսկ 13 %-ը կողմ է եղել նոր Սահմանադրությանը, 38,8 %-ը դժվարացել է պատասխանել։ Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկրի Սահմանադրությունը փոխելու պահանջը զգալիորեն ազդել է հայերի դիրքորոշման վրա։

Միևնույն ժամանակ, հարցվածների մեծամասնությունը վստահ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մասնավորապես, 44 %-ը լիովին պաշտպանում է այս պահանջը, 16,4 %-ը կարծում է, որ դա «ամենայն հավանականությամբ» պետք է արվի։ Դրան կտրականապես դեմ է 23,5 %-ը, իսկ 10,3 %-ն ասել է, որ ընտրությունները «բավականին ավելորդ են»։

Միևնույն ժամանակ, Նավասարդյանը կարծում է, որ սխալ կլիներ 23,5 %-ին ներառել Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների շարքում։ «Ես կարծում եմ, որ այստեղ կան մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում այսօրվա իշխանություններին կամ քաղաքական ուժին, որի օգտին կարող են քվեարկել»,- նշել է սոցիոլոգը։ Մասնավորապես, հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների միայն 9 %-ն է լիովին հավանություն տալիս վարչապետի գործունեությանը, 15,5 %-ն այն գնահատել է որպես «երևի դրական», «երևի բացասական»՝ 19,1 %–ը, իսկ 46,5 %-ը լիովին դժգոհ է:

Ինչևէ, Փաշինյանի կառավարությունը մտադիր է նոր Սահմանադրության տեքստը պատրաստել մինչև 2026 թվականը: Իշխանությունները նախագիծը կհրապարակեն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, իսկ դրանից հետո նախատեսում են հանրաքվե անցկացնել։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Գրանտ Միքայելյանը նշել է. «Ի՞նչ տարածաշրջանային նշանակության մասին կարող ենք խոսել։ Նոր Սահմանադրությունը, անշուշտ, չի ազդի Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, սակայն դրանում շահագրգռված են Ադրբեջանն ու Թուրքիան։ Միգուցե, եթե Փաշինյանը Սահմանադրության մեջ ներառի եվրաինտեգրման մասին կետ, դա կազդի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա: Բայց այս ամբողջ պատմության մեջ հիմնական հասցեատերը Բաքուն է։ Փաշինյանն Ալիևին հասկացնում է, որ պատրաստ է զիջումների գնալ հանուն խաղաղության պայմանագրի»։

Միաժամանակ փորձագետը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը միշտ եղել է անհավասարակշիռ։ Յուրաքանչյուր պետության ղեկավար փորձել է այն վերաշարադրել իր կարիքներին համապատասխան, բայց ոչ ոքի դեռ դա չի հաջողվել անել առավելագույն չափով: «Հիմնական օրենքը վերաշարադրվել է 1995, 2005 և 2015 թվականներին։ Հանրաքվեները միշտ կեղծվել են, բայց ընդունված Սահմանադրությունները չեն օգնել իշխող էլիտաներին պահպանել իշխանությունը։ Իր հերթին Փաշինյանը ձախողվելու է արդեն իսկ այդ պլեբիսցիտի նախնական փուլում, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ նրա նախագիծը հանրային աջակցություն չունի»,- ng.ru–ի հետ զրույցում ասել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված