Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Բաքուն հրաժարվեց AZAL-ի կործանման վերաբերյալ Ռուսաստանին ներկայացրած վերջնագրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ վատթարացել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չսպասելով AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտին, վերջնագիր ներկայացրեց պահանջելով Ռուսաստանից անհապաղ հրապարակավ ընդունել մեղքը, ներողություն խնդրել, «պատժել մեղավորներին» և փոխհատուցում վճարել տուժածներին։ Բացի դա ոչ տեղին զուգահեռներ անցկացվեցին 2014 թվականին Դոնբասի երկնքում մալազիական ինքնաթիռի կործանման հետ։ Ադրբեջանի մեկնաբանությամբ ռուսական հակաօդային պաշտպանությունը կուրացրել և կրակել է քաղաքացիական ինքնաթիռի վրա, իսկ հետո դիսպեչերներն այն ուղղորդել են դեպի ծով, գրում է eadaily.com–ը։

Ներկայումս Ադրբեջանը դադարեցրել է իրավիճակի սրումը: Թեև ռուսական կողմից հրապարակային ինքնաբացահայտումներ չեն եղել, բայց բոլոր ազդանշանները ցույց են տալիս, որ Բաքուն մեծապես բավարարել է իր իրական պահանջները։  AlfaStrakhovanie-ն հայտնել է, որ ամբողջությամբ վճարել է AZAL-ի ապահովագրական փոխհատուցումը, ինչպես նաև սկսել է վճարել տուժածներին և մահացած ուղևորների հարազատներին:

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ անձնակազմի ողջ մնացած անդամները պարգևատրվել են «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով, և որ որոշվել է Գրոզնիում հուշատախտակ տեղադրել ի հիշատակ աղետի զոհերի։ Անկասկած, իր դերն է ունեցել նաև Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրումը Մոսկվայում՝ որպես ԲԱՄ-ի կառուցման գլխավոր կազմակերպիչներից մեկի։

Նման ազդանշանները նշանակում են, որ դիվանագետները հաղթահարել են տարաձայնությունները պարզաբանելով աղետի իրական պատճառները, ուստի Իլհամ Ալիևն ընդունել է Հաղթանակի 80-ամյակին Մոսկվայում լինելու հրավերը, նաև Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Բաքու։

Բաքվում տրամադրությունների փոփոխության մի քանի պատճառներ կան: Նախ, շատ բան կապված է Անկարայի հետ Բաքվի հարաբերությունների հետ։ Իրավիճակը Սիրիայում, որտեղ Թուրքիան քաղում է ահաբեկիչների հետ համագործակցության պտուղները, չի նպաստում Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման սրմանը, որը ներկայումս հավասարակշռված դիրք է գրավում Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ։

Բաքվի համար (ինչպես նաև Մոսկվայի համար) շատ կարևոր են համատեղ տնտեսական նախագծերը։ Օրինակ, ադրբեջանական Socar-ը սերտորեն համագործակցում է Tatneft-ի հետ։ Կողմերը ստորագրել են երկու ճանապարհային քարտեզ առևտրի և նավթամթերքների վերամշակման համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ։ Չափազանց կարևոր է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը՝ Ռուսաստանից Հնդկաստան Ադրբեջանով: Անցյալ տարի սկսվել է երկաթուղու շինարարությունը։

Հնարավոր է նաև, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը, իսկ նրանք շատ հարուստ մարդիկ են, կտրականապես Ալիևին խորհուրդ են տվել չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ի վերջո, Ռուսաստանը ռազմավարական պարտության է մատնել Արևմուտքին մարտի դաշտում, մոտ են ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները, ինչը կբերի պատժամիջոցների աստիճանական վերացման։ Բացի դա Ալիևը կոշտ դիմակայության մեջ է Ֆրանսիայի հետ Հայաստանի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով։ Այսինքն Ալիևն անցել է աշխարհառազմավարական հաղթողի կողմը, ինչը նրան թույլ կտա շատ շուտով տեսնել Փարիզի Երևանին օգնության կրճատումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ»
Ամենադիտված