Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դաունի սինդրոմ ունեցողների համաշխարհային օր, Պոեզիայի համաշխարհային օր,Ռասայական խտրականության վերացման համաշխարհային օր, Տիկնիկային թատրոնի համաշխարհային օր, Անտառների համաշխարհային օր, Արաբական աշխարհ՝ Մայրերի օր, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Մարդու իրավունքի օր,  Վրաստան՝ Սահմանապահի օր, Նամիբիա՝ Անկախության օր, Իրաք՝ Գարնան օր, Ճապոնիա՝ Գարնանային գիշերահավասարի օր, Քրդստան՝ Նովրուզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1763 –վախճանվել է  Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին։ 

1828- Ռուսաստանի ցար Նիկոլայ Առաջինի հրամանագրով ստեղծվել է հայկական մարզը Երևան կենտրոնով:

1878- ծնվել է թատրոնի դերասանուհի Հասմիկը։

1898 - ծնվել է հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1902 - ծնվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

1926 - ծնվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը։

1942 - վախճանվել է  բանաստեղծ Վահան Միրաքյանը։

1981- գործարկվել է Արփա - Սևան ջրանցքը։

1988- տեղի է ունեցել ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում աճող նացիոնալ-ժողովրդավարական շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ 

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար որի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամաշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։ 

2002-Կառավարությունը իր համաձայնությունն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով մի շարք պետական ձեռնարկություններ փոխանցվել են Ռուսաստանին  այդ երկրին ունեցած 94 մլն դոլար պարտքի դիմաց: Դրանք են՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված երեք գիտական հաստատություններ։

2006 - վախճանվել է  դերասան Գևորգ Աշուղյանը։

2008-Երևանում վերացվել է արտակարգ դրությունը։

2014-Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած աղմուկից հետո շինարարությունը դարեցվել է։

2015-Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ։ 

2016- Պոեզիայի համաշխարհային օրը Երևանում Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվել է Լևոն Անանյանի անվան Պոեզիայի պուրակը: 

2017-Նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

2019- Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

2021-վախճանվել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը:

2022- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ

630- Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցրել Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձրել այն Երուսաղեմ։

1098 —Ռոբերտ Մոլեմսկին Սիտոյում հիմնադրել է Ցիստերցիանցիների օրդենը։ 

1413 – Հենրիխ 5-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1556 —Օքսֆորդում այրել են եպիսկոպոս Թոմաս Կրանմերին, որը Ավետարանը թարգմանել էր անգլերեն։

1666 —Կանադայում տեղի է ունեցել առաջին մարդահամարը, որի ժամանակ արձանագրվել է, որ երկրի բնակիչների թիվը կազմում է 3000 մարդ։

1685- ծնվել է գերմանացի հռչակավոր երգահան Յոհան Սեբաստիան Բախը։

1768 –ծնվել է  ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեն։


1839 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1843 —ըստ Յոթերորդ օրվա ադվենտիստների այդ օրը պետք է հայտնվեր Հիսուս Քրիստոսը։

1844 –համարվում է  Բահայի օրացույցի սկիզբի օր։


1846 —բելգիացի փողային երաժշտական գործիքների վարպետ Ադոլֆ Սաքսը արտոնագրել է սաքսոֆոնը։

1857- Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:


1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվել է Գերմանիայի առաջին կանցլեր։

1917 —բոլշևիկների կողմից ձերբակալվել են Ռոմանովների ընտանիքի անդամները, որոնք հետագայում գնդակահարվել են։


1921- հռչակվել է Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտել են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։

1923 — Փարզում ոմն բժիշկ Ռոժեն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ ծխելը օգտակար է առողջության համար, քանի որ նիկոտինը ունի հակամանրէային ազդեցություն։

1925- ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելել է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։

1936 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Գլազունովը։

1946 —Նյու-Յորքում ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը։

1962 —ըստ ամերիկացիների գերձայնային արագության պայմաններում իրականացվել է առաջին կատապուլտացումը, որը իրականացրել է գորշ արջը դուրս  նետվելով 10 կմ բարձրությունից մոտ 1400 կմ /ժամ արագությամբ և հաջողությամբ հասել գետին։

1963 —փակվել է ԱՄՆ-ի Սան-ֆրանցիսկոյի ծովածոցում գտնվող մաքսիմալ անվտանգության Ալկատրաս բանտը։  

1981 —ԱՄՆ-ում արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը, որի զոհ է դարձել աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդը։

1990 —Նամիբիան հայտարարել է իր անկախության մասին ՀԱՀ-ից։

 1998 - վախճանվել է  ռուս բալերինա Գալինա Ուլանովան։

2000 - Հովհաննես Պողոս 2-րդը կատարել է այց Իսրայել, որը որևէ Հռոմի պապ չէր իրականացրել։

2006 —Ջեկ Դորսին ուղարկել է առաջին հաղորդագրությունը առ այն , որ ստեղծել է  «Թվիթթեր» սոցիալական ցանցը։

2012- վախճանվել է իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուերա‎ն։

2014- Ռուսաստանի Ֆեդերացիայի խորհուրդը հաստատել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պայմանագիրը։

2022– Չինաստանի Տէնսյանե նահանգում ընկել է Բոինգ–737 մարդատար ինքնաթիռը, զոհվել է 132 մարդ:

Կ. Խաչիկյան

Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԷջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
Ամենադիտված