Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիկտեն տեղեկացնում է, որ Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։ Եկեք հարցուպատասխանի միջոցով պարզենք, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։  Հայտնում են ՊԵԿ-ից: 

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից  
Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին՝

  • 2024 թվականին իրականացրել եք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում հանդիսացել եք բացառապես շրջանառության հարկ վճարող,
  • դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը,
  • աջակցության տրամադրման եռամսյակի արդյունքներով՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը  գերազանցում է տվյալ եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ շրջանառության հարկի հաշվարկով առկա է հայտարարագրված՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար,
  • դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին պետք է ներկայացնեք առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ:  

Որքան է աջակցության չափը
Աջակցություն կտրամադրվի համապատասխան եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի և նույն եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, ինչպես նաև՝ 1.5 տոկոսի տարբերության չափով՝ լրացուցիչ աջակցություն, եթե մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով ունենաք հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար։
Հիշեք, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը։

Աջակցության չափի հաշվարկման օրինակներ

Օրինակ 1

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
- եկամուտը կազմել է 5.000․000 դրամ,
- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
- հարկ վճարողը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ չունի շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար,
- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 405.000 դրամ (5.000.000*10% – 1.000.000*9.5%)։
Տվյալ դեպքում տնտեսվարողի հիմնական աջակցության գումարը կկազմի 155.000 դրամ (405.000 - 5.000.000*5%), իսկ լրացուցիչ աջակցություն չի հաշվարկվի, քանի որ տնտեսվարողը չունի 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։

Օրինակ 2

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
- եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,
- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
- հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 100.000 դրամ,
- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 305.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% - 100.000)։

Տվյալ դեպքում աջակցության գումարները կկազմեն.
1․ հիմնական աջակցություն՝ 55.000 դրամ (305.000 - 5.000.000*5%),
2․ լրացուցիչ աջակցություն՝ 137.500 դրամ (305.000-5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 100.000*1.375)։
Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 192․500 դրամ (55.000 + 137․500):

Օրինակ 3

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
- եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,
- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
- հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 300.000 դրամ,
- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 105.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% - 300.000)։
Այս դեպքում, շրջանառության հարկ վճարողը կստանա միայն լրացուցիչ աջակցության գումար՝ 30.000 դրամի չափով (105.000 - 5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 300.000*1.375), քանի որ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը իրացման շրջանառության 5%-ը կազմող գումարից փոքր է։

Ինչպես դիմել աջակցություն ստանալու համար
Աջակցության ծրագրից օգտվելու համար compensation@taxservice.am  էլեկտրոնային փոստի հասցեին պետք է ուղարկեք դիմում և ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ (ձևերը կցվում են)։

Երբ դիմել աջակցություն ստանալու համար
2025 թվականի առաջին եռամսյակի համար աջակցություն ստանալու համար պետք է դիմել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։
Դիմումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում հարկային մարմինը կստուգի տնտեսվարողի համապատասխանությունը շահառու համարվելու պայմաններին և հաստատվելուց հետո աջակցության գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին, իսկ դիմումի մերժման դեպքում՝ 1 ամսվա ընթացքում այդ մասին հետադարձ ծանուցմամբ կտեղեկացվի էլեկտրոնային փոստի հասցեին:

Կարևոր է իմանալ․ եթե աջակցության գումարը ստանալուց հետո հարկ վճարողը ներկայացնում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, ապա այն ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձնել պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին։

Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Ամենադիտված