Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։ Օրենքի էությունն այն է, որ դեռևս անավարտ՝ կառուցման փուլում գտնվող շինությունների համար առաջադրում են գույքահարկ վճարելու պարտավորություն՝ սկզբնական շինթույլտվության ժամկետի ավարտից կամ այդ ժամկետի երկարաձգման փուլից սկսած։ Այսինքն, եթե կառուցապատող ընկերությունը երկարաձգել է շինթույլտվության ժամկետները, միևնույն է՝ նա պարտավոր է վճարել դեռևս չկառուցված շենքի գույքահարկը։

Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թ. հունվարի 1-ից, բայց մինչ օրս այդ օրենքը չի կիրառվել։ Փոխարենը Երևանի քաղաքային իշխանությունները կառուցապատող ընկերությունների համար տեղական տուրքերի և վճարների նոր՝ ահռելի բարձր դրույքաչափեր են սահմանել, ինչպես նաև աննախադեպ աստիճանի բարձրացրել են շինթույլտվություններ տրամադրելու և դրանց ժամկետը երկարաձգելու գինը։ Երկու այս փոփոխությունների նպատակն էլ տնտեսվարողներին իբր ստիպելն էր, որ շինաշխատանքները ժամանակին ավարտին հասցնեն և կիսատ չթողնեն։

Փաստորեն միևնույն խնդիրը լուծելու պատրվակով իշխանությունները երկու գործիք (իսկ իրականում՝ պատժամիջոց) են մշակել, որոնցից մեկն արդեն գործում է, իսկ մյուսը՝ մինչ այս տարվա մարտի 1-ը առկախված մնացել։ Բայց փաստորեն կառավարությանը նոր գումարներ են անհրաժեշտ, և նրանք որոշել են ստուգել բիզնեսը հարկման «մատերիալի» վերածելու իրենց զինանոցները, տեսնել, թե էլ ինչպես կարելի է գումար գանձել Հայաստանում գործող բիզնեսներից և գործի դնել նաև երկրորդ պատժամիջոցը։

Դեռևս չկառուցված շենքի համար գույքահարկ պահանջելու օրենքը մեծ սպառնալիք է դարձել կառուցապատող ընկերությունների համար։ Նրանցից շատերը կարող են կանգնել սնանկացման վտանգի առջև՝ մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ առաջացնելով շուկայի բազում այլ ոլորտների, օրինակ՝ բանկային համակարգի համար։ Էլ չենք խոսում իրենց բնակարաններին սպասող բազում քաղաքացիների մասին, որոնք կարող են պարզապես ձեռնունայն մնալ՝ համալրելով իշխանությունների քայլերից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների շարքերը։

Ի՞նչ պետք է անեն առանց այն էլ տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամ չնախատեսված տեղական տուրքեր և տարատեսակ վճարներ վճարող կառուցապատողներն այս իրավիճակից դուրս գալու համար։ Դժվար է ասել։ Թերևս շատերը կա՛մ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, կա՛մ սնանկանան, կա՛մ էլ դժվարությունները շրջանցելու ուղիներ որոնեն։ Մինչդեռ մեր երկրի՝ Սահմանադրությամբ ապահովագրված պարտավորություններից են գործարար միջավայրի բարելավումը, բնակարանային շինարարության խթանումը և այլն։

Թե բա՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya
Ամենադիտված