Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բալթիկ ծովի համաշխարհային օր, Նովրուզ մուսուլմանների համար, Լաոս՝ Ազգային կուսակցության օր, Լիվիա և Հորդանան՝ Արաբական լիգայի օր, Պուերտո-Ռիկո՝ Ստրկության չեղարկման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877 - Երևանին տրվել է քաղաքի կարգավիճակ:

1905 –ծնվել է ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Վիրջիլ Գեորգիուն։

1913 –ծնվել է ավիաշինարար-ճարտարագետ Սերգեյ Ադավելյանը։

1919-Անդրանիկ զորավարը հեռացել է Զանգեզուրից, որից հետո պարզ է դարձել, որ այդ տարածքը խոցելի է ադրբեջանցիների համար:

1920- սկսվել են Շուշիի հայկական ջարդերը:

1926 –ծնվել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը։

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մարզում գտնվող նախկին հայ ռազմագերիներից կազմակերպվել է «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը:

1954- լույս է տեսել «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:

1975 –վախճանվել է գրականագետ Արամ Ինճիկյանը:

1988-ԽՍՀՄ գերագույն խորհուրդը քննարկել է ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը և որոշում կայացրել կտրուկ քայլեր ձեռնարկել այդ տարածքում ԽՍՀՄ սահմանադրական կարգը պահպանելու համար:

1990- Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղից, որը գտնվում է Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին սկսել են գնդակոծել հայկական համարներով ավտոմեքենաները:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սալվադորի հետ:

2001-ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը միաձայն որոշել է ապրիլի 24-ը համարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

2007-Հայաստանի կառավարությունը որոշել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 բաժնետոմսերը վաճառել «ԱրմենՏել»-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությանը:

2014-«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում:

2018- Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող «14+4» գործողությունների ծրագրը, ըստ նրա «լինելու է մերկ ձեռքերի պայքար, բռնությանը բռնությամբ չի պատասխանվելու»:

2021-Արտակ Դավթյանն իրավունքի ուժով դարձել է գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված և ներկայացվել զինված ուժերին, թեև վարչական դատարանն արձանագրել էր, որ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացում իրավական հիմքեր չկան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի խորհրդով Հռոմի պապ Կլիմենտ 5-րդն արձակել է կաթոլիկ-եկեղեցիական-ասպետական Տամպլիերների օրդենը, ամբողջ Եվրոպայով մեկ նրանց պատկանող ունեցվածքն անցել է կամ այլ օրդեններին կամ պետականացվել է:

1613 —պուրիտանցիների (անգլիացի բողոքականներ, որոնք չեն ընդունում պաշտոնական եկեղեցու առաջնայնությունը) մի խումբ Անգլիայից ուղևորվել է Ամերիկա և սկսել կառուցել Բոստոն քաղաքը:

1633 —հենց այն տեղում որտեղ Ջորդանո Բրունոն լսել է իր մահվան դատավճիռը Գալիլեո Գալիլեյը ծունկ է խոնարհել և հրաժարվել իր գիտական հայտնագործություններից, որի շնորհիվ էլ Հռոմի պապը նրա կալանքը փոխարինել է վտարմամբ:

1675 —Անգլիայի թագավոր Կառլ 21-րդը հիմնադրել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, իսկ հորիզոնականը, որն անցնում է Գրինվիչով ընդունվել է որպես զերոյական հորիզոնական:

1772- ստրկությունն Անգլիայում հայտարարվել է օրենքից դուրս:

1832 - վախճանվել է գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։

1841- ԱՄՆ-ում արտոնագրվել է օսլայի արտադրությունը։

1848 —Վենետիկը հայտարարել է իր անկախությունն Ավստրիայից, հայտարարվել է Սան-Մարինո հանրապետությունը:

1874 —ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի է ունեցել մեծ թենիսի խաղ:

1876 —Իսպանիան ընդունել է իր սահմանադրությունը:

1882 - ԱՄՆ-ի կոնգրեսն արգելել է բազմակնությունը։

1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորել են Անգլիական ֆուտբոլային լիգան։

1894 —կայացել է Ստենլիի գավաթի առաջին հոկեյի խաղը («Մոնրեալ»-ը հաղթել է  «Օտտավային» 3:1 հաշվով):

1895 —Փարիզում տեղի է ունեցել կինոֆիլմի առաջին հրապարակային ցուցադրություն, դա եղել է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը գործարանից» շարժանկարը:

1904 —լոնդոնյան «Իլյուըստրեյդ Միրրոր» ամսագրում աշխարհում առաջին անգամ հրապարակվել է գունավոր լուսանկար:

1931 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Բարտոն Ռիխտերը:

1935 —Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվել է Իրանի:

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որն ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից ոչնչացվել է Խատին գյուղը:

1945 - Կահիրեում հիմնվել է Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ են մտել Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

2016 —Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ՝ պայթյուններ:

2024–Մոսկվայի Crocus City Hall համերգային համալիրում տեղի է ունեցել ահաբեկչություն, զոհվել է առնվազն 143, վիրավորվել 382 մարդ:

 Կ. Խաչիկյան

Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը Օտարերկրացուց 100 դոլարանոց է վերցրել․ ներկայացել է որպես ոստիկան (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից Wildberries-ում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-իցՀիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը․ պատմության այս օրը (26 մարտ)Անդադար կրակոցներ, բնակիչները սարսափած են․ ինչ վիճակ է ՍյունիքումՍրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին կադրային ջարդը շարունակվում է․«Հրապարակ»Կադրային ջարդ է սպասվում Հակակոռուպցիոն կոմիտեում․ ովքեր են առաջին շարքում․ «Ժողովուրդ» Ինչ նյարդայնացնող նվեր է տալիս Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին․ «Հրապարակ» «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում վտանգավոր է աշխատելը, և անմարդկային պայմաններ են ․ «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար․«Հրապարակ» Հայաստանն ամենացածր թոշակն է տալիս տարածաշրջանում. թվեր ․ «Ժողովուրդ» Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՈրոշել են ներսից պառակտել․ «Հրապարակ» «Ճապ»-ը, Էջմիածնի քաղաքապետն ու տեսախցիկի անհետացած կրիչը․ «Ժողովուրդ» Բախվել են շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107»-ը. 4 վիրավոր կաՀայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում. Տիգրան Աբրահամյան Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ)
Ամենադիտված