Գերմանիայում հայտարարել են ֆոն դեր Լյայենի կործանման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ձախողվել է եւ հայտնվել Եվրոպայում երկրորդ դերերում: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
«Ուղղակի զուգադիպություն է, թե ակնհայտ նշան է, որ Ուկրաինայի թեմայով երաժշտությունն այժմ ավելի շատ հնչում է Լոնդոնում և Փարիզում, քան Բրյուսելում։ Բրյուսելը ստիպված է եղել ընտելանալ նրան, որ ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ չի հետաքրքրվում Եվրամիության կարծիքներով Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկացի փոխնախագահ Վենսը լքել է Փարիզի գագաթաժողովը, երբ ֆոն դեր Լյայենը սկսել է պատասխանել նրա ելույթին:
Վենսի նման պահվածքը, ըստ հոդվածի հեղինակների, փաստում է, որ Վաշինգտոնը հաշվի չի նստի ԵՀ-ի ղեկավարի դիրքորոշման հետ: