Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեր նախորդ հրապարակումներում ընթերցողներին պատմել ենք «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասին, որն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար: Այս նախաձեռնության նպատակն է արցախցի երաժիշտներին ներգրավվել դասական երաժշտության ասպարեզ, ցույց տալ, որ բազմաթիվ փորձություններից հետո նրանք այսօր միայնակ չեն իրենց հայրենիքում, և դասական ակադեմիական գործիքներ նվագող երիտասարդ երաժիշտները կարող են արժանապատիվ ճանապարհ հարթել արվեստի ոլորտում՝ իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ:

2024 թ.-ի դեկտեմբերի 26-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տեղի էր ունեցել «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մրցութային լսումների փուլը, որի արդյունքում արցախցի 500 երիտասարդ երաժիշտներից 23-ը դարձել էին ծրագրի շահառուներ:

Հինգ տարվա ընթացքում նրանք կմասնակցեն մասնագիտական դասերի Հայաստանի լավագույն պրոֆեսորների մոտ, ներկա կգտնվեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, կայցելեն մեր երկրի տարբեր թանգարաններ, ռուսերեն և անգլերեն սովորելու հնարավորություն կունենան, 60 ամիս շարունակ դրամական և նյութական աջակցություն կստանան: Այս տարիների ընթացքում նախատեսվում են համերգային ելույթներ միջազգային փառատոններում, անդրադարձեր միջազգային մամուլում: Տարվելու է աշխատանք այն ուղղությամբ, որ մեր երիտասարդ երաժիշտները դառնան միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Երիտասարդ երաժիշտներն արդեն իսկ սկսել են իրենց կրթական ուղին, որը լի է լինելու փորձություններով, հնարավորություններով և ձեռքբերումներով: Կրթական այս ծրագիրը երիտասարդների առջև կբացի դռներ դեպի մեծ բեմեր ու միջազգային համագործակցություններ: Հնգամյա համապարփակ երաժշտական ​​կրթական ծրագիրը կապահովի երիտասարդ երաժիշտների բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը և կընձեռի նրանց նոր հնարավորություններ: Այս ծրագիրը նպատակ ունի ոչ միայն զարգացնել արցախցի երիտասարդների երաժշտական ​​տաղանդը, այլ երաժշտության միջոցով ապահովել Արցախի մշակութային ինքնության պահպանումն ու առաջխաղացումը:

Մշտապես նշում ենք, որ երիտասարդ տաղանդավոր երաժիշտները միջազգային հարթակներում մեր պետության և մշակույթի դեսպաններն են: «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին միջազգային բեմերում հանդես գալ որպես Արցախի մշակութային դեսպաններ, բազմիցս խոսել իրենց ծննդավայրի մասին: Պատմությունն ու մշակույթը նաև այս կերպ են պահպանում:

Ցանկացած ճանապարհ ունի դժվարություններ ևս, դրանք հեշտ հաղթահարելի են, երբ կողքիդ կան մարդիկ, որոնց համար ևս կարևոր է մեր մշակույթի պահպանումն ու տարածումը: Ցանկացած նախաձեռնություն կարիք ունի աջակիցների ու բարերարների: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը հնարավոր կլինի շարունակել նոր բարեգործությունների շնորհիվ: Շատ կարևոր է, որ մշակութային այս շարժմանը միանան նոր բարեգործներ:

Ռուբլին ու դոլարը շարունակում են արժևորվել Տրանսպորտը չի գործում, ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջաններըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԷջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ
Ամենադիտված