Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը: