Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում շարունակվում են ցույցերը, իսկ մի քանի օր է, ինչ թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում Ստամբուլի ձերբակալված քաղաքապետին աջակցող բողոքի ցույցերի մասնակիցների։ Մարտի 19-ի առավոտյան ոստիկանները կաշառակերության և հանցավոր խմբավորում ղեկավարելու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և այլ պաշտոնյաների, թվով 90 հոգի։ 

Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետը, ինչպես նշում են տեղացիները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է, ում փրայմերիզների ավելի քան 14,8 միլիոն մասնակիցներ առաջադրել են որպես նախագահի թեկնածու։

Ի՞նչ իրավիճակ է Ստամբուլում, ո՞վ է ձերբակալված քաղաքապետը և ի՞նչ վտանգ է ներկայացնում Էրդողանի համար․ MediaHub-ը կապ հաստատեց Թուրքիայում հայազգի լրագրող Նաիրա Մկրտչյանի հետ։

«Իրականության մեջ երկու լրատու գործակալություններ կան Թուրքիայում՝ մեկը ըննդիմության ձայնն են, մյուսը՝ իշխանամետ։ Քաղաքացիները մարտի 19–ից ի վեր ամեն օր ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպում։ Քաղաքապետական խորհրդում ունենք հայ տիկին էլ, առավոտյան իր հետ խոսեցի, նա նշեց, որ այսօր իր իրերը վերցրել և դուրս է եկել աշխատանքից, նա հայ համայնքն է ներկայացնում»,– նշեց Մկրտչյանը։

Թուրքիայի քաղաքական զարգացումների մասով՝ հայազգի լրագրողը նշում է, որ չգիտեն ինչ ընթացք կլինի, սակայն, նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2027թ–ին, իսկ տեղական՝ 2029թ–ին։ Մկրտչյանն ասաց, որ արտահերթ ընտրություններ ոչ մեկ դեռ չի նախատեսնում, և քաղաքական օրակարգ չկա, սակայն ընդդիմադիր ուժերը պահանջում են արտահերթ ընտրություններ։

«Իշխանություններն էլ, հավատացեք, շատ զուսպ են, միայն նախագահն է խոսում, և ասում է, որ սրանք լուսանցքային խմբակներ են, իսկ շարժումն էլ պիտի մարի։ Իսկ ձերբակալված քաղաքապետը՝ Էքրեմ Իմամօղլուին, այո, ցանկանում էր առաջադրվել նախագահի թեկնածու, և հիմնականում իր աջակցության համար են այս ցույցերը։ Այս նախնական ընտրությունների օրը հայտնի էր դեռ երկու կամ երեք ամիս առաջ, չնայած, որ ձերբակալեցին քաղաքապետին, անհամեմատ մեծ բազմություն գնաց ընտրություններին, 15 մլն մարդ քվեարկել էր իր համար»,– ասաց Մկրտչյանը։

Ստամբուլի իշխող կառավարությունը հայ համայնքի համար, ինչպես նշում է հայազգի լրագրողը, շատ լավ իշխանություն է, հայ համայնքը ոսկեդար ապրեց, եթե նայենք հայ համայնքին՝ որպես փոքրամասնության։

«Այս վերջին տարիների ընթացքում հայ համայնքի հանդեպ ընդհանուր տրամադրությունը շատ է փոխվել, շատ իրավունքներ են մեզ վերադարձվել։ Բողոքի ակցիաները օր-օրի ավելի են շատանում, և բացի Ստամբուլից նաև այլ քաղաքներում, սակայն, չգիտենք՝ ի՞նչ է լինելու»,– եզրափակեց լրագրողը։

Նշենք, որ Ստամբուլի նահանգային իշխանությունները սահմանափակել են մուտքն ու ելքը՝ քաղաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։

Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը Օտարերկրացուց 100 դոլարանոց է վերցրել․ ներկայացել է որպես ոստիկան (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից Wildberries-ում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-իցՀիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը․ պատմության այս օրը (26 մարտ)Անդադար կրակոցներ, բնակիչները սարսափած են․ ինչ վիճակ է ՍյունիքումՍրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին կադրային ջարդը շարունակվում է․«Հրապարակ»Կադրային ջարդ է սպասվում Հակակոռուպցիոն կոմիտեում․ ովքեր են առաջին շարքում․ «Ժողովուրդ» Ինչ նյարդայնացնող նվեր է տալիս Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին․ «Հրապարակ»
Ամենադիտված