Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի կորուստը հայոց պատմության մեջ է մտնելու որպես մեր ամենասև ու ամոթալի էջերից մեկը։ Իսկ տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը ավելի լայն համատեքստում կտրվի տարիներ անց, երբ արդեն երկարաժամկետ հեռանկարում զգալ տան Արցախի կորստի բացասական հետևանքները։

Արցախը Հայաստանի անվտանգության ողնաշարն էր, իսկ հիմա, երբ այդ ողնաշարը չկա, մեր անվտանգությունը դարձել է խոցելի՝ հատկապես Սյունիքի հատվածում։ Պատմականորեն հայկական Արցախն իր վերահսկողության տակ վերցնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ քայլ մոտեցավ պանթուրքական երազանքների իրականացմանը, որի հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մտադրություններն են։

Բայց հարցն այն է, որ բոլոր իրավական հիմքերը կան արցախահայության իրավունքների վերականգնման համար։ Կան նաև կոնկրետ փաստեր Արցախի անկախության թեման կրկին օրակարգ բերելու համար։ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը, իսկ դա տեղի է ունեցել այն ժամանակ գործող օրենքների համաձայն։ Դրա համար էլ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անհանգիստ է, քանի որ բռնի ուժի կիրառման արդյունքում օկուպացրել է նաև այն տարածքը, որն իրեն չի պատկանում։ Խոսքը, մասնավորապես, նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։ Դրա համար էլ անընդհատ Բաքվից խոսում են, թե Հայաստանում ռևանշիզմը գլուխ է բարձրացնում, մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանություններից պահանջում են, որ հայտարարեն, թե իբր միջազգային հանրությունը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դրա դրսևորումներից մեկն էլ վերջերս Փաշինյանի տված հարցազրույցն էր, որի ժամանակ նա հայտարարեց, թե ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Հարցերից մեկն այն է, որ եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ է ամեն անգամ Փաշինյանը հայտարարում այս մասին ու Արցախի կորուստը փորձում գցել նախկինների «գրպանը», թե նրանք արդեն իսկ այն հանձնել էին։ Մի կողմից՝ դա գալիս է Ադրբեջանի մտավախությունից, թե Արցախի թեման կարող է վերաբացվել։ Իսկ Փաշինյանը փաստացի կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև բացահայտ ստեր են։ Եթե Արցախն արդեն ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում, ապա ինչի՞ համար էր ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ինչո՞վ էր տարիներ շարունակ զբաղված Մինսկի խմբի համանախագահությունը։

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խնդիրը եղել է կոնկրետ Արցախյան հիմնախնդրի լուծումը բանակցային ճանապարհով։ Ու ժամանակի ընթացքում միջնորդները հիմնախնդրի լուծման շրջանակներում տարբեր բանակցային առաջարկներով են հանդես եկել՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն»։ Եղել է նաև առաջարկ, որին կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Մադրիդյան սկզբունքներին», որոնցով կանխորոշվում էին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությունները։

Ու ադրբեջանական կողմը, քանի որ խախտել է խնդրի բանակցային ճանապարհով հակամարտության լուծման բոլոր սկզբունքները, պատկերացնում է, որ եթե Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերսկսի իր գործունեությունը, ապա իրենք խնդիրներ են ունենալու։ Ըստ ամենայնի, միջնորդները կարող են պահանջել, որ վերադարձ կատարվի նախկին իրավիճակին, որին գումարվում է նաև արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործությունների բարձրացման թեման։ Մի իրավիճակ, որից Ալիևի վարչակազմը վախենում է, դրա համար էլ ամենաբարձր մակարդակով անընդհատ Բաքվից հնչում է այն պահանջը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, ինչին հայկական կողմից էլ գլուխները կախ արձագանքում են, թե կողմ են դրան, բայց խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

Այնինչ, ԵԱՀԿ Միսկի խմբի վերակենդանացման համար քիչ-քիչ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում վերաբեռնավորում է նկատվում: Չմոռանանք, որ վերջին տարիներին Արևմուտքի և Ռուսաստանի ներկայացուցիչները հարաբերությունների լարվածության պատճառով էին հրաժարվում միմյանց հետ աշխատելուց, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։

Մյուս հարցն այն է, որ Փաշինյանն, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն։ Եթե Արցախի կարգավիճակի հարց չի եղել, այն արդեն հանձնված է եղել, ապա ինչո՞ւ էր ինքն անգամ 44-օրյա պատերազմից հետո ճանապարհային քարտեզ ներկայացնում, որի կետերից մեկում էլ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Միգուցե Փաշինյանը ցանկանում է արդարացում գտնելու փորձեր կատարել, բայց իզուր, քանի որ միայն ինքն է պատմության մեջ մտնելու՝ որպես ղեկավար, որը Պրահայի հանդիպումից սկսած Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ում էլ մեղադրի, ինչպես էլ փորձի իրավիճակը ներկայացնել, այդ խարանն իր վրա է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՀայաստանում երկրաշարժ է գրանցվելՄեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին․ «Հրապարակ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից․ «Ժողովուրդ» Ինչ է կատարվում «Հայաթ պրոջեքթի» եւ Ռուբեն Մխիթարյանի միջեւ․«Հրապարակ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ» Տնային կալանք եւ վարչական վերահսկողություն․ «Հրապարակ» ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»2024 թ․-ին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ․-ից հետո․ «Ժողովուրդ» ՔՊ-ականների ռեվերանսները Աղազարյանին․ «Հրապարակ» Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը
Ամենադիտված