Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. հայկական ֆուտբոլը ապագա չունի. փաստեր․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել եւ արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին: Առաջիկայում հիմնական խաղացողները պետք է լինեն հետհեղափոխական մարզումներ անցած եւ արդեն տապալում արձանագրած ֆուտբոլիստները: Ինչո՞ւ. խոսե՛նք փաստերով:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց աղյուսակները եւ պարզեց, որ Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի եւ 0 հաղթանակ: (Տե՛ս սանդղակի լուսանկարը): Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլի ապագան համարվող հավաքականները միայն այս մրցելույթներում բաց են թողել 42 գնդակ, խփել՝ միայն 4-ը: Սա այն սերունդն է, որի ուղղակի պատասխանատուն ֆուտբոլային հենց այս իշխանություններն են՝ հետհեղափոխական Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստները:

Այսինքն՝ առաջիկա տարիներին նրանցից պետք է համալրվի հայկական հավաքականը: Թե ինչ են արել ՀՖՖ-ում, որ երեխաները ֆուտբոլում հաջողելու փոխարեն արդյունք չունեն, թերեւս զբաղվեն իրավապահները, հարցեր տան վերջապես, թե ուր են ԲԿՄԱ-ում հայտնված «տաղանդավոր ֆուտբոլիստները», կամ գոնե՝ ինչպես են նրանք հայտնվել բանակային ֆուտբոլի թիմում ու, ըստ էության, ազատվել բանակից:
Ահա հենց այս իրողությունները հաշվի առնելով է, որ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի գործողությունների ու անգործության մասին առաջիններից մեկը խոսել է «Ժողովուրդ» օրաթերթը եւ ներկայացրել փաստեր, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պարտավոր է կազմակերպել իր հովանավորյալների հեռացումը՝ հայկական ֆուտբոլը աղետից փրկելու համար:

Տարիներ շարունակ ականջալուր չեղան մեր հրապարակումներին(Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում),(Հայկական ֆուտբոլն անդունդ գլորող Արմեն Մելիքբեկյանն իշխանությունից թույլտվություն է ստացել), (Մելիքբեկյանի շուրջ օղակը սեղմվում է), ու արդյունքը համազգային սպորտային նվաստացումն էր Երեւանում եւ Թբիլիսիում: Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ խայտառակությանը հետեւում էր անձամբ երկրի ղեկավարը իր նախարարներով ու մերձավորներով:

2050 թ.-ին աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանը միայն հիմա իր աչքերով տեսավ, որ իր թերթի սպորտային լրագրող Արմեն Նիկողոսյանն ու ՀՖՖ նախագահ «ընտրված» Արմեն Մելիքբեկյանն այս տարիների ընթացքում, մեղմ ասած, խաբել ու զբաղվել են ամեն ինչով՝ բացի ֆուտբոլը զարգացնելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հայկական ֆուտբոլում բարոյահոգեբանական վիճակը խայտառակ ծանր է, իրար հետեւից հեռացող խոշոր ներդրողներին ամենայն հավանականությամբ կհետեւեն նորերը, եւ նորմալ չէ, երբ իշխանությունները չեն արձագանքում երկրի չեմպիոն «Փյունիկ»-ի արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուն, չեն արձագանքում Գյումրու «Շիրակի»-ի սուր հայտարարություններին, «Սեւան», «Լոռի» եւ այլ ակումբների սեփականատերերի անցյալի տագնապալի ազդակներին, չեն արձագանքում, որ աշխարհի ամենահայտնի հայը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անգամ լքեց մեր հավաքականը:

Արդյունքը սա է ու հայկական ֆուտբոլի դժոխային վիճակը, որից դուրս գալու ելքերն այլեւս տեսանելի չեն: ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում ֆուտբոլի մակարդակը իջեցրեց ջիբրալթարների, սանմարինոների ու Ֆարերյան կղզիների մակարդակին:

Հ.Գ մեզ փոխանցում են, որ եթե շարունակեն ֆեդերացիայի ղեկին մնալ Արմենները, ապա հաջորդ փուլով հավաքականը կլքեն նաեւ մնացած ֆուտբոլիստների մի մասը: Ու այս ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պահել իրենց հովանավորլայներին՝ թքած ունենալով մի ամբողջ սերնդի երազանքի ու ֆուտբոլային ապագայի վրա: Գլխավորը՝ Արմեն Մելիքբեկյանը Նիկոլ Փաշինյանի հոր անվան մրցաշար է կազմակերպում, փաստացի քծնում վարչապետին, որ պահպանի ՀՖՖ պաշտոնն ու շարունակի ապականել դաշտը:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, գործուն ջանքեր գործադրեց՝ ՀՖՖ-ից ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, բայց, ինչպես միշտ, չստացվեց:
Մեզ մնում է հիշեցնել, որ Արմեն Մելիքբեկյանը խոստացել է ավելի լավ ֆուտբոլ ունենալ եւ առաջ գնալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԹրամփի նոր մաքսատուրքերից շահում է Tesla-ն ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտված է. Կանադայի վարչապետ Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելՀզորության և էլեգանտության սիմֆոնիա. Aston Martin-ը ներկայացրել է նոր Vanquish Volante-ն (լուսանկարներ)Ուժեղ երկրաշարժը խnւճապ է առաջացրել Բանգկոկում, Թաիլանդի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքըՄեգան Ֆոքսը լույս աշխարհ է բերել 4-րդ երեխային 1868-ին էլ ծաղրում էին Ալյասկայի գնումը. Պուտինը կարծում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի նկրտումներին անլուրջ վերաբերվելը խելացի չէ Յամալը նշել է կատալոնական ակումբի երկու ամենատաղանդավոր խաղացողներին Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո Ադրբեջանի տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամ Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի ԵՄ-ն սկսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի պատրաստումը Մյանմայում և Թաիլանդում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից շուրջ 60 մարդ է կյանքից զրկվել Հովիկ Աղազարյանին ժամը 18։00-ին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե մեղադրանք առաջադրելու ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը Մանկապարտեզի տնօրենը գումար էր հափշտակել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Խոզնավարի անհանգիստ գիշերը․ ի՞նչ է հայտնի Տավուշում պայթյուն-հրդեհ է եղել բեռնատարումԹուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեցԺերար Դեպարդյոյին պահանջում են դատարապարտել 18 ամիս պայմանական ազատազրկման Պաշտոնանկություն ՊՆ-ումԳյումրիում քարոզարշավի վերջին օրն է, իսկ ՔՊ-ն խուճապի մեջ է11-ամյա երեխայի մահվան մանրամասները․ ՌԴԱլիևը շարունակում է հոխորտալ Փաշինյանի անողնաշարության ֆոնինՔՊ-ին ու Սարիկին միավորում է Արցախի նկատմամբ ատելությունը Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետԱռջևում ամառ է. Հայաստանում սպասվում է մինչև +27 աստիճան տաքությունՄարտի 31-ին գազ չի լինիՍարիկ Մինասյանը երեկ ինքնաuպանության գնաց․ Աբրահամյան ԱՄՆ-ը կշարունակի չեղարկել քաղաքական ակցիաների մասնակցող ուսանողների վիզան Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի Գիշերը Ռուսաստանի 7 մարզերի երկնքում 78 ԱԹՍ է խոցվել. ՊՆ Կրակոցներ՝ 20 հոգու մասնակցությամբ․ վիրավորներ կանԿրկին երկրաշարժ գրանցվեց՝ 7,7 բալ ուժգնությամբ Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած արարողությանը Կրակոցներ՝ Տավուշում․ վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ) Ի՞նչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՋուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելուStarlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում Մահացել է երգիչ Մակար Դերզյանը Հայտնի է՝ ո՞ր համարի ներքո ելույթ կունենան Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը