Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն

ՖՈՏՈ

20-րդ դարի սկզբին Գերմանիայի Բավարիայում երկու երիտասարդներ՝ ինժեներ Կարլ Ռապպը և ներքին այրման շարժիչի գյուտարարի որդի Գուստավ Օտտոն, առանձին–առանձին ստեղծեցին երկու փոքր ինքնաթիռային շարժիչների արտադրության ընկերություններ։ Հիմնադիրներն ավտոմեքենաների մասին չէին էլ մտածում, դրանք քիչ էին, և դրանց կառուցվածքի անկատարությունը չէր նպաստում դրանց ժողովրդականությանը։ Սակայն ինքնաթիռային շարժիչների պահանջարկը մեծ էր։ Բացի դա սկսված Առաջին համաշխարհային պատերազմը բազմաթիվ պատվերներ բերեց։

Ռապպի ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում էր Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում։ Այնտեղ էր գտնվում նաև Օտտոյի գործարանը, որտեղ օդանավերի վրա տեղադրվում էին շարժիչներ, այդ թվում՝ Ռապպի արտադրած շարժիչները։  Եվ 1917 թվականին էլ ծնվեց Bayerische Motoren Werke ընկերությունը: Այդ իրադարձությունը համարվում է BMW-ի պատմության սկիզբը։ Այսպիսով BMW հապավումը վերծանվում է շատ պարզ, դա Bayerische Motoren Werke արտահայտության սկզբնական տառերն են՝ «Բավարիայի մոտորային գործարաններ»: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո BMW-ն ծանր ժամանակներ է ապրել: Վերսալի պայմանագրով, որով վերջ դրվեց գլոբալ հակամարտությանը, Գերմանիային արգելվեց ինքնաթիռների շարժիչներ արտադրել։ BMW-ն, որն այդ ժամանակ դարձել էր բաժնետիրական ընկերություն, իր ջանքերը կենտրոնացրեց տարբեր սարքավորումների և երկաթուղային արգելակների համար ներկառուցված շարժիչների արտադրության վրա: Բոլորի համար անսպասելիորեն ամեն ինչ լավ ընթացավ, այնքան, որ ընկերությունը դարձավ գրավիչ ներդրումային տեսակետից: 1920 թվականին արգելակային Knorr-Bremse ընկերությունը, որը նախկինում տեղակայված էր Բեռլինում, գնեց BMW-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և իր գործունեությունը տեղափոխեց Մյունխեն: BMW-ն ժամանակավորապես անհետացավ որպես անկախ ընկերություն: 

1922 թվականին Կամիլլո Կաստիլիոն՝ իտալա-ավստրիացի ֆինանսիստ և բանկիրը, ով Եվրոպայում հայտնի էր որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա ամենահարուստ մարդը, Knorr-Bremse-ից գնեց ինքնաթիռների շարժիչների և գործարանային պատյանների արտադրության արտոնագրերը, ինչպես նաև ձեռք բերեց BMW ապրանքանիշը և լոգոն: Նման կերպ BMW անվանումը վերածնվեց երկրորդ անգամ։

Դեռևս 1920-ականներին BMW-ն մշակել էր երկմխոցային բենզինային շարժիչ և դրա հիմքով ստեղծել մոտոցիկլ, որը 1920-ական և 1930-ական թվականներին սահմանել է արագության բազմաթիվ ռեկորդներ մրցավազքերում: 

1928 թվականին BMW-ի պատմությունը նոր շրջադարձ կատարեց։ BMW-ն Թյուրինգիայում գնեց ավտոմոբիլային գործարան և արտոնագիր Dixi փոքր ավտոմեքենայի արտադրելու համար: Այդ փոքր, տնտեսող մեքենան էլ, փաստորեն, դարձավ կորպորացիայի կողմից արտադրված առաջին մեքենան: Ընդհանուր ճգնաժամի պայմաններում մոդելը շատ արագ դարձավ ամենավաճառվող մարդատար մեքենաներից մեկը։ Առաջին «մաքուր» BMW մեքենան հանրությանը ներկայացվել է 1932 թվականին, իսկ դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 1933 թվականին։ Դա լեգենդար BMW 303 մոդելն էր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ BMW-ն նորից սկսեց զբաղվել ինքնաթիռների շարժիչներով։ Երբ պատերազմն ավարտվեց, և Գերմանիան պարտվեց, BMW-ն ուներ արտադրական հզորություն Մյունխենում: Բիզնեսը փրկելու համար ընկերությունը վերադարձավ ավտոմեքենաներին, կարողացավ արտադրություն հիմնել և սկսեց նոր գործարաններ կառուցել:

Այսօր BMW-ն հաջողակ միջազգային ավտոմոբիլային կոնցեռն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մյունխենում: BMW-ն ունի հինգ գործարան Գերմանիայում և ավելի քան 20 դուստր ընկերություններ ամբողջ աշխարհում: Միայն 2022 թվականին BMW-ն, ըստ տարբեր գնահատականների, վաճառել է 1,9–2 միլիոն ավտոմեքենա։
 
Կ. Խաչիկյան

Ժամը 14:00-ի դրությամբ քանի անձ է մասնակցել Գյումրիում և Փարաքարում ընտրություններին Գյումրիում տեղամասերից մեկում իրավիճակը լարվել է, ոստիկաններ են եկել Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատունԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՓոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանըժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են. ՆԳՆ Եթե ինձ բանտարկեն էլ, էնտեղից կղեկավարեմ. Վարդան Ղուկասյան ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար Փորձագետը բացատրում է, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին հենց հիմաՍարիկ Մինասյանը բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ խախտում արեց և ոչ մի արձագանք Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում) ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ Գյումրիի 31/69 ընտրատեղամասում անհասկանալի իրավիճակ է, կուտակումներ են. ահազանգՈւսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊ Շուրջ 36 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզում Փակել Պենտագոնի լաբորատորիաները. ԱՄՆ դեսպանին՝ դո՛ւրս. բողոքի ցույցեր Հայաստանում Սպանություն Կոտայքի մարզում, կա մեկ մահացած, երեք վիրավոր Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում․ Մխիթարյան Ո՞ւր է թեքվում Երևանը. Հայաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀԱՊԿ-ին անդամակցելու մասինԳյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններ են․ որքա՞ն են կազմում ընտրողների թիվը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված Opel-ում. այն վերածվել է մոխրակույտիՇտապօգնություն կանչեք․ Փարաքարում ընտրողն ուշագնաց եղավ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը. պատմության այս օրը (30 մարտ)Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի. Մարտուն Գրիգորյանը քվեարկել է Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀԻՄԱ. Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են Մասկն իրեն պատկանող X սոցցանցը վաճառել է իր xAI ստարտափին Մյանմայում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ճամբարակում Opel Zafira-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր Այսօր տեղի է ունեցել 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանըԱրմավիրի մարզում ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին Նեթանյահուն «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել. գտնել երկրներ, որոնք կհամաձայնեն ընդունել Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին. AxiosԻրանի հետ կարող են վատ բաներ պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ Շերի «If I Could Turn Back Time» տեսահոլովակի հագուստը վաճառվել է 162,000 դոլարով Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ «Ինտեր Մայամի»-ում միասին հանդես գալու տեղեկությանը Թաիլանդում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 77 հետցնցում Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան Գյումրիում «լռության օր» է Այսօր նախատեսված ֆուտբոլային հանդիպումների խաղացանկը Կանցկացվի հայ-իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում Եղանակը՝ առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում
Ամենադիտված