ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել են անվտնագության և առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։
Պետդեպարտամենտը հայտնել է, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։
Ռուբիոն հանդիպմանը նաև իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ։