Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք ճանապարհահատվածը, հարկադիր քարաթափման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է լինելու: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
«Մարտի 27-ին ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու»,- նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: