Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ՀՀ կառավարության փոխանցմամբ, նրանք քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև` տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Պաշտոնական Երևանը միտումնավոր մոռացել էր էական մեկ հանգամանքի մասին, որը, սակայն, տեղ էր գտել ամերիկյան կողմի հայտարարության մեջ։
«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շղթան ընդհատելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում ապահովելու համար: Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած սրացում անընդունելի է», - նշված է Պետդեպի տարածած հաղորդագրությունում:

Փաստացի, Վաշինգտոնը չի հերքում ռազմական էսկալացիայի հնարավորությունը, ընդամենը մեղմիկ արձանագրում է, որ ցանկացած սրացում անընդունելի է։

Ուշագրավ է, որ ռուբիոյի հեռախոսազանգը տեղի է ունենում նույն օրը, երբ Հայաստանում ընդունել էին Իրանի ԱԳ նախարար Արաղչիին։ Մեծ հավանականությամբ, հենց իրանցի պաշտոնյայի հետ հանդիպումն ու քննարկած հարցերն են եղել Ռուբիոյի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ պետքարտուղարը երեկ նաև ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար»,- նշված է Պետդեպի մեկ այլ հաղորդագրությունում։

Ըստ էության, Վաշինգտոնը հաստատում է, որ տարածաշրջանում հարց լուծող է նշանակել Թուրքիային, վերջինիս էլ` խաղաղության համար պատասխանատու նշանակել։ Որքան էլ ՀՀ գործող իշխանությունները համոզեն, թե Արևմուտքի գործընկերն են, իրականում ՌԴ ազդեցության տակից դուրս գալով` հայտնվելու են Անկարայի ենթակայության տակ:

Անի Վարդանյան

Մասկն իրեն պատկանող X սոցցանցը վաճառել է իր xAI ստարտափին Մյանմայում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ճամբարակում Opel Zafira-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր Այսօր տեղի է ունեցել 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանըԱրմավիրի մարզում ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին Նեթանյահուն «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել. գտնել երկրներ, որոնք կհամաձայնեն ընդունել Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին. AxiosԻրանի հետ կարող են վատ բաներ պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ Շերի «If I Could Turn Back Time» տեսահոլովակի հագուստը վաճառվել է 162,000 դոլարով Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ «Ինտեր Մայամի»-ում միասին հանդես գալու տեղեկությանը Թաիլանդում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 77 հետցնցում Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան Գյումրիում «լռության օր» է Այսօր նախատեսված ֆուտբոլային հանդիպումների խաղացանկը Կանցկացվի հայ-իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում Եղանակը՝ առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում Կյանքից հեռացել է Արտակ Հարությունյանը ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբՈւկրաինայում ռուսական զորքերի «բազմաթիրախային» հարձակման են սպասում5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Մյանմայում Ռուսաստանն ակտիվանում է Հարավային ԿովկասումԴատախազությունը պահանջում է նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր«Նախկին ՔՊ-ական չի լինում». վատ բեմադրություն՝ Աղազարյանի և ՔՊ-ի մասնակցությամբ Պենտագոնը Թրամփին կներկայացնի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլաններըԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Ո՞ր ակումբում է ցանկանում կարիերան ավարտել Հենրիխ Մխիթարյանը Արա Աբրահամյանին առանց պատճառաբանության ժամեր շարունակ պահել են «Զվարթնոցում» Գյումրիում ՔՊ-ն «լռության օրը» հակաքարոզչություն է անումՀայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա չի համարում Դ.Վ. Մալիշևը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասինԴաշնային խորհրդում գնահատել են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները«Ադրբեջանն առաջ է մղում Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» իր տարբերակը»Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի. Աբրահամյան Թուրքիայի Ախթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին. պատմության այս օրը (29 մարտ)Ուժերի նուրբ հավասարակշռության խախտումը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում. հնարավո՞ր է խաղաղություն առանց Ռուսաստանի. «Փաստ»Մեր պետությունը կարող է շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ. Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է ընտրի աթոռը՝ «եվրոպակա՞ն», թե՞ «ռուսական». «Փաստ»Թաիլանդում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի Երկուշաբթի օրվա անջատումների հասցեները«Իրար շատ ենք սիրել, այդ սերը չի պակասել, միայն ավելացել է, ապրում եմ այն մտքով, որ մի օր կհանդիպեմ իրեն երկնքում». ավագ սերժանտ Վիգեն Ավագյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայում. «Փաստ»Դոլարն ու ռուբլին էժանացել են«Այս փաստաթուղթը միջազգային բոլոր նորմերին հակառակ է, այն համաձայնեցվել կամ պարտադրվել է ուժի կիրառման սպառնալիքի միջոցով». «Փաստ»Բառի իսկական ու փոխաբերական իմաստով աղմուկի տողատակերը. «Փաստ»36 ժամ ջուր չի լինի Քաղաքական ցուգցվանգի ու ցայտնոտի հետևանքները. «Փաստ»
Ամենադիտված