Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Հայտնում են ՊԵԿ-ից:
Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր է յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ:
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 մլն դրամով: