Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, որն ավանդաբար համարվում է հակառուսական քաղաքական գործիչ, քաղաքական շրջադարձ է նախապատրաստում դեպի Ռուսաստան։ «Հընթացս կոշիկը փոխելու» լուրջ պատճառ կա, և դա նույնիսկ Ադրբեջանը չէ։

Ըստ հայկական լրատվամիջոցների, Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարել է վերականգնել կապերը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։ Ասվածին կարելի է հավատալ, քանի որ չի կարելի չհավատալ սեփական աչքերին: Հայաստանում, իրոք, նման բան է տեղի ունենում արդեն մեկ ամիս, պարզապես ոչ բոլորն են նկատում։ Երևանը խնդրել է դառնալ դիտորդ BRICSում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, Փաշինյանը մայիսի 9-ին անձամբ կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, չնայած 2024 թվականին նման հրավերը մերժել էր՝ ասելով. «Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ»։ Բայց հիմա ստացվում է, որ պետք է:

Այս փոփոխությունները չեն բացատրվում Հայաստանի գլխին ընկած ցավերով։ Այնտեղ ամեն ինչ քիչ թե շատ նույնն է, բացառությամբ նրա, որ Երևանն ու Բաքուն կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որը, ըստ Փաշինյանի, կազատի Հայաստանը բազմաթիվ սպառնալիքներից ու խնդիրներից։

Այլ բան է, որ այդ համաձայնագիրը, չնայած Փաշինյանի՝ այն ստորագրելու պատրաստակամությանը, դժվար թե տեսանելի ապագայում ստորագրվի։ Ստորագրման ռացիոնալ պատճառներ չկան, բայց կան զգացմունքային պատճառներ: Բաքվի համար կարևոր է, որ Երևանի նվաստացումը շարունակվի որքան հնարավոր է երկար, և դա է այն պատճառներից մեկը, որ նրանք չեն ցանկանում զիջել իրենց վերահսկողության տակ գտնվող 200 քառակուսի կիլոմետր բուն հայկական տարածքը։ Ադրբեջանին ժայռեր պետք չեն, նրան պետք է Հայաստանի նվաստացումը: Դա ադրբեջանցիների կողմից որևէ առանձնահատուկ չարության հետևանք չէ։ Դա բնական զարգացում է այն էթնոքաղաքական հակամարտություններում, որտեղ մի կողմը բավականաչափ ուժեղ է մյուս կողմին պայմաններ թելադրելու համար: Այնպես որ, ստիպված պետք է անգամ լեզգինկա պարի, եթե Բաքուն պահանջի, չնայած Փաշինյանը նման բաների վարպետ չէ։

Սակայն այլ է այն բացահայտումը, ինչը ստիպել է Հայաստանի վարչապետին վերանայել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ։ Փաշինյանը կարծում էր, որ դառնալու է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշնակիցը, բայց դարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատանդը Էմանուել Մակրոնի չարաճճիությունների ֆոնին: Փաստորեն, հենց այդ մարդիկ՝ Մակրոնը և քնկոտ նախագահ Ջո Բայդենի շրջապատը, խնդրեցին Փաշինյանին խզվել Ռուսաստանից՝ դա կապելով Երևանին օգնություն տրամադրելու հետ, այդ թվում՝ զենքի հարցում: Եվ Փաշինյանը չհրաժարվեց: Նախ՝ նա վաղուց և ոչ առանց պատճառի համարվում էր գաղափարապես հակառուսական քաղաքական գործիչ, որն սպասում է պատճառի՝ Մոսկվայից խզվելու և դեպի Արևմուտք նավարկելու համար։ Երկրորդ, դա այն ժամանակ էր, երբ արևմտյան քաղաքական գործիչները Ռուսաստանը ներկայացնում էին որպես չարի կայսրություն և կավե ոտքերով վիթխարի հսկա, որն ուր որ է կփլուզվի: Երրորդ հերթին՝ հաշվի առնելով Ղարաբաղյան պատերազմում կրած ցավալի պարտությունը՝ Փաշինյանին այլ բան չէր մնում, քան «քավության նոխազ» նշանակել այդ ձախողման համար, և դրա համար Ռուսաստանն էր թվում ամենահաջող թեկնածուն։ Ազնիվ մարդու համար կա ևս մեկ տարբերակ՝ ընդունել դիվանագիտության և մարտավարության մեջ անհաջողությունների իր մեղքը, պատասխանատվություն ստանձնել և ընտրել ավելի խելացի իրավահաջորդ: Բայց Փաշինյանն այդպիսին չէ:

Կա նաև չորրորդ պատճառը՝ հայկական Սփյուռքի գործոնը։ Հայաստանում կարծում են, որ պետք է հաշվի առնել Սփյուռքի կարծիքը, քանի որ Սփյուռքը միշտ կօգնի։ ԱՄՆ–ը և Ֆրանսիան առանձնապես խոշոր և ազդեցիկ հայկական սփյուռք ունեն, որոնք դրդում էին Երևանին՝ «ընտրել ազատությունը», այսինքն՝ պոկվել Ռուսաստանից: Փաշինյանը տարվեց դրանով՝ մոռանալով, որ աշխարհագրությունը ճակատագիր է, ինչպես Նապոլեոնն է նշել մեկ այլ առիթով։

Իսկ այն, ինչը ներկայում ստիպեց Փաշինյանին մտափոխվել, կոչվում է Դոնալդ Թրամփ: Բայց ոչ այն առումով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Հայաստանի վարչապետին անառակ որդու պես վերադառնալ «Մայր Ռուսաստանի» գիրկը։ Ամեն ինչ փոխվեց Թրամփի հաղթանակով և Դեմոկրատական կուսակցության պարտությամբ։ Կալիֆորնիայի հայերը կարող են երևանցիներին պատմել, թե որքան լավ են նրանք դա անում և ինչպես են ազդում ամբողջ Ամերիկայի վրա, բայց իրականում այդ ազդեցությունը տարածվում է միայն Դեմոկրատական կուսակցության վրա: Ընդհանուր առմամբ, ներկայում ԱՄՆ-ում հայկական լոբբինգի հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ, կարծես, խոստացել են հետ զանգել Փաշինյանին, բայց արգելափակել են համարը, նրա համար ժամանակ չկա:

Մնում է Ֆրանսիան, որտեղ ամեն ինչ կայուն է թվում, այն ենթարկվում է Մակրոնի ստերիլ էներգիային և Շառլ Ազնավուրի հմայքին։ Բայց, ինչպես երևում է, կա Մակրոնի էներգիայի հետ կապված համակարգային խնդիր՝ նա խոսում է շատ ու գեղեցիկ, բայց անում է շատ քիչ, իսկ եթե ինչ-որ բան էլ անում է, ապա չի ստացվում։ Բայց եթե նույնիսկ Մակրոնն իրականում արծիվ լիներ, այլ ոչ թե աքաղաղ (Ֆրանսիայի ազգային խորհրդանիշը), նա, այնուամենայնիվ, չէր կարող ծածկել Հայաստանը իր թևով։ Ներկայում Մակրոնն այնքան է ցանկանում փրկել Վլադիմիր Զելենսկուն, որ ստիպված կլինի Կիևին տալ բառացիորեն այն ամենը, ինչ մնացել է ֆրանսիական բանակում։ Բայց, իհարկե, նա դրանով չի փրկի Ուկրաինան։ Եվ նա, իհարկե, չի փրկի նաև Հայաստանը: Հայաստանից բացի ոչ ոք չի փրկի Հայաստանը: Գուցե Ռուսաստանը փրկի՞, եթե պատշաճ կերպով խնդրեն: Ռուսաստանը հիշաչար չէ, նա կների: Բայց դա էլ հաստատ չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսական ռուբլու բարձր փոխարժեքը՝ այսօրՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչպե՞ս բուլինգի ենթարկված փոքրիկ Գագան գրավեց ամբողջ աշխարհը Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվելՄեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ըԹրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-իՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ Պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ և կաթոցիչներ ՔՊ-ի վստահված անձը հրաժարվում է ցույց տալ իր պահած թղթերը․ վեճ տեղամասում Ահազանգ ենք ունեցել, որ 8 րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց Իմ ու թիմակիցներիս նկատմամբ որոշակի բաներ կա պլանավորված, փորձում են գյումրեցիներին ապակողմնորոշել Քիչ առաջ առեւանգված կանայք Գյումրու ոստիկանության բաժիններից որևէ մեկում չեն․ փաստաբան Քրեական ոստիկանության բաժնում է Անահիտ Խալաթյանը. Սոս Հակոբյան Առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուներից մեկին Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին Ժամը 14:00-ի դրությամբ քանի անձ է մասնակցել Գյումրիում և Փարաքարում ընտրություններին Գյումրիում տեղամասերից մեկում իրավիճակը լարվել է, ոստիկաններ են եկել Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատունԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՓոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանըժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են. ՆԳՆ Եթե ինձ բանտարկեն էլ, էնտեղից կղեկավարեմ. Վարդան Ղուկասյան ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար Փորձագետը բացատրում է, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին հենց հիմաՍարիկ Մինասյանը բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ խախտում արեց և ոչ մի արձագանք Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում) ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ Գյումրիի 31/69 ընտրատեղամասում անհասկանալի իրավիճակ է, կուտակումներ են. ահազանգՈւսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊ Շուրջ 36 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզում Փակել Պենտագոնի լաբորատորիաները. ԱՄՆ դեսպանին՝ դո՛ւրս. բողոքի ցույցեր Հայաստանում Սպանություն Կոտայքի մարզում, կա մեկ մահացած, երեք վիրավոր Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում․ Մխիթարյան Ո՞ւր է թեքվում Երևանը. Հայաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀԱՊԿ-ին անդամակցելու մասինԳյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններ են․ որքա՞ն են կազմում ընտրողների թիվը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված Opel-ում. այն վերածվել է մոխրակույտիՇտապօգնություն կանչեք․ Փարաքարում ընտրողն ուշագնաց եղավ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը. պատմության այս օրը (30 մարտ)Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ
Ամենադիտված