Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ճանապարհի 56-րդ կմ-ին՝ Հաղպատ գյուղի վարչական տարածքում ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարեկները ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով՝ օպերատիվորեն ժամանել են մարզպետարանի աշխատակիցներն ու ճանապարհը սպասարկող ճանշինը:
Ճանշինականներն արդեն ձեռնամուխ են եղել փլուզված հատվածից հեռացնել հողն ու հենապատերից պոկված քարերը:
Երթևեկությունը մասամբ արդեն վերականգնվել է:
Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: