Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հնարավորինս շուտ վերսկսմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հանձնաժողովի աշխատանքը կանգ է առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության, նաև Հայաստանի իշխանությունների երբեմն հարցեր առաջացնող դիրքորոշման պատճառով»,- ասել է Զախարովան։
Զախարովա նաև ասել է, որ Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ կլինի։
«Ցավոք, թե բարեբախտաբար, դա յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել։ Դրանք իրարամերժ են միայն կոնկրետ չափանիշներով՝ դեռ հաշվի չառնելով գաղափարական կամ քաղաքական իրավիճակը»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։