Օգոստոսին կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ԱՄՆ-ում. Ալիևը սկսել է տորպեդահարումը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը եւ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիեւ-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որեւէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի, եւ Ալիեւը պահվի վերահսկողության տակ:
Նվազագույնը՝ խնդրում որոշակի դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը` հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել: Օգոստոսին կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում:
«Ամերիկյան հանդիպման ելքը կախված է փարիզյանից, ինչի տորպեդահարումն արդեն իսկ սկսել է Ալիեւը` խոսելով այն մասին, որ հետաքննող սարքերի տեղակայմանն Ադրբեջանը համաձայն չէ, ինչը համանախագահությանն անհանգստացնող հանգամանք է, սպասենք Շտայնմայերի տարածաշրջանային այցի արդյունքներին՝ հասկանալու, թե ինչ ընթացք կընտրվի»,- ասաց ԱԳՆ մեր զրուցակիցը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: