Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ինչու է լարված ՀՖՖ նախագահը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր արել և ի մասնավորի զգուշացրել էր, որ կարող են եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ սկսել՝ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա իր հրաժարականի մասին չհայտարարի: Նկատենք, որ այդ հայտարարությունը շարժման կողմից չէր, այլ անհատի: Բայց, չնայած դրան, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին արագ ու կտրուկ արձագանքեց հիշյալ հայտարարությանը:

Հետաքրքիր է, որ մի իրավիճակում, երբ Հայաստանի ֆուտբոլային հանրույթն ու ֆուտբոլասերները սպասում էին և դեռ սպասում են ՀՖՖ նախագահի հրաժարականի հայտարարությանը, Արմեն Մելիքբեկյանը գերադասեց անդրադառնալ մեկ անձի, մեկ երկրպագուի հայտարարությանը, թեկուզ և նա լինի երկրպագուական շարժման հիմնադիր:

Ինչի՞ մասին է խոսում Մելիքբեկյանի նման նյարդային արձագանքը: Նախ՝ ակնհայտ է, որ անձամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համար ապրիլի 3-ին նախատեսված ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամների ընտրությունը չափազանց կարևոր է, կարելի է ասել՝ կենաց-մահու նշանակություն ունի:

Երկրորդ՝ նրան, բնական է, անհանգստացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու հեռանկարը, ինչը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի օրից: Ավելին, լարվածության առիթ կարող է լինել նաև նոր նախագահի օրոք սպասվելիք աուդիտը ՀՖՖ-ում:

Սակայն մեկ այլ բան էլ ուշադրություն գրավեց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հայտարարության մեջ. խոսքը «փաշինյանական խոսույթի» կամ, եթե կուզեք, նոտաների մասին է: Ահավասիկ. «Նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը»: Գումարած՝ «մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց...», և այլն:

Դեռ մի կողմ դնենք այն, որ մարդն իրեն նույնացնում է «հայկական ֆուտբոլի» հետ: Ընդունեք, որ լսելիք են սղոցում առիթ-անառիթ ինքնիշխանության մասին շահարկումները, այդ թվում՝ ինչ-որ կազմակերպությունում Հայաստանի ինչ-որ ներկայացուցչի լինել-չլինելու հետ կապված: Այդպես էլ ուզում ես ասել՝ լսե՛ք, դուք «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Ֆուտբոլի, անգամ ֆուտբոլի չէ, այլ՝ ֆուտբոլային կառույցներում պաշտոնների հետ կապված հարց է, ի՜նչ «հակապետական», ինչ «հարված ինքնիշխանությա՜նը»...

Իսկ պետության հարգի մասին ավելի լավ է հիշել երկրի մարզական պատիվը ոտնահարող ու խայտառակող պարտությունների համատեքստում, այլ ոչ թե անձնական կարիերայի, եթե այն անգամ միջազգային կառույցի հետ է կապված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաժան uպանություն. հայտնաբերվել են նախկինում դատապարտված 4 անձինքԾնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը (տեսանյութ) Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երկու բանակի գոյությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անհնար է․ Կալլաս Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է գրանցվել Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»Փաշինյանը երկար չդիմացավ. Հայաստանը կրկին խաղում է ԵՄ-ի համար Ռուսաստանի դեմ«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»ՀԷՑ-ը՝ անջատումների մասին«Փաշինյանի կտրուկ շրջադարձը. ինչո՞ւ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության մասին»Ողբերգական դեպք՝ Արարատում․ փոսից դուրս է բերվել մաhացած մարդՍա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»Վիլեն Գաբրիելյանը հեռանում է ԱԺ-ից․ հայտնի է պատճառը 36 ժամյա անջատումներՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան «Երբեք չէր հանձնվում, ուներ շատ նպատակներ և երազանքներ». Դերենիկ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին Նրա նկարներում հայրենի Ջիլիզայի և Լոռվա բնությունն է. տեղի ունեցավ գեղանկարիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանի հետմահու ցուցահանդեսը. «Փաստ»Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել «Հայաստանի իշխանություններն այսօր ունեն մոտեցումներ, որոնք որևէ կերպ Հայաստանի ազգային ու պետական շահերից չեն բխում». «Փաստ»ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին․ զոհ և վիրավորներ կանԻնքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ. «Փաստ»Հակաարցախյան քարոզչության հերթական հիստերիան. ինչի՞ց են ջղաձգվել իշխանություններն ու իշխանամերձ սատելիտները. «Փաստ»Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ․ «Ժողովուրդ» Հաղթանակը նշողներին տուգանել են․ «Հրապարակ» Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ»ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին Հայաստանում հարցեր ունի․ «Ժողովուրդ» ՔՊ-ում շոկի մեջ են․ «Հրապարակ» Ո՞վ էր կազմակերպել Գյումրու ակցիան, և ի՞նչ կործանարար հետևանքների մասին էին զգուշացնում երիտասարդները. «Փաստ»Ովքեր են մեղավոր Փարաքարում ՔՊ-ի պարտության համար․ «Ժողովուրդ» Գլուխներ կթռնեն. Փաշինյանը «չիստկա» կանի ՔՊ-ում․ «Հրապարակ» Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է. «Փաստ»Անհետ կորածների ծնողները Արսեն Թորոսյանին և Մհեր Բիշարյանին կանչել են ԱԺ՝ խաբելու համար պատասխան տալու․ «Ժողովուրդ» Վեց ժամ՝ հանուն ոչնչի․ «Հրապարակ» Յոթնամյա ավեր. «Փաստ»Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը WTA․ Էլինա Ավանեսյանը 37-րդն է Ուզում են վախեցնել, բայց ինքը պետք է վախենա․ Արա Աբրահամյան Երևանում «Volkswagen»-ը բախվել է «Իվանյանս» ՍՊԸ-ի «Opel Combo»-ին և այն մոտ 80 մետր առաջ է հրել
Ամենադիտված