Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա մեր բակի փրկված ծառերն են։ Եթե բնակիչներից մեկ-երկուսը չմիջամտեր, սա էլ չէին թողնի։ 
Ըստ քաղաքապետարանի Կանաչապատման ծառայության աշխատակիցների, որ օրերս եկել էին այս բակ, եղած ծառերը  չորացած, ծեր ու ոջլոտ էին։ 
Ավելին` «վտանգավոր երեխաների համար»։

Կտրողները եկել էին լուրջ տեխնիկայով, բեռնատար մեքենաներով, «Դրուժբա» սղոցներով։ Ու, նույնիսկ ձևի համար խնամքով չէին կտրում ծառերի գլուխները, այլ ջարդելով, ծառի կեսը ճեղքելով էին կտրում։ 
Չէին էլ թաքցնում այս անգամ, որ առնվազն խորը էտ չէն անում։ 

Էն թեժ սղոցելու պահին, շենքերից մեկի մուտքից մի տատիկ դուրս եկավ, մոտեցավ այդ սղոցող բրիգադին  ու ձայնի մեջ վրդովմունքով էսպես դիմեց.
- Էս ի՞նչ եք անում, բա դուք հա՞յ եք։ Էն երեխեքին ձեր Փաշինյանը տարավ կոտորեց, ստեղ էլ դուք եք մեր ծառերը կոտորում։ Օդ չթողեցիք շնչելու, ամբողջ Երևանը սարքել եք անապատ։ Ինչե՞ք մեզնից ուզում։ Մի կտրեք, գնացեք։ 

- Տիկին, դուք երեխաներ, թոռներ ունե՞ք, - ի պատասխան բորբոքված տատիկի հարցրեցին բանվորները։  

- Ամեն ինչ էլ ունեմ։ Իրանց համար էլ իջել եմ, որ ձեզ չթողնեմ ծառերը կտրեք։

- Բայց մենք չորացած ծառերն ենք կտրում, որ չընկնեմ ձեր թոռների գլխին։ 

Էս պահին էլ մի այլ բնակիչ սկսեց կտրած քոթուկները հավաքել։ Կտրող բրիգադի բանվորներից մեկն էլ վրան բղավեց, թե.
- Էդ ո՞ւր ես տանում։ 
- Ո՞նց, ո՞ւր։ Տանեմ բակի մանղալի մոտ դարսեմ, հարևաններով խորովածի համար կօգտագործենք։
- Չի կարելի, - նախատեց բանվորը։
-  Ախպեր, ո՞նց չի կարելի։ Էս ծառերը ես ու մեր բակի  ժողովուրդնա տնկել, դու չես տնկել։ 
- Չէ, պլան ունենք հանձնելու, չի կարելի, ասեց բանվորների հավանական շեֆն ու հրահանգեց կտրածը արագ բեռնել մեքենան, քանի բնակիչները դա չեն արել։
Ահագին էլ փայտանյութ էր ստացվել արդյունքում։

Նկարներում,  բողոքի ձայնով դուրս եկած մի քանի բնակչի շնորհիվ  մեր մայրաքաղաքի փրկված եզակի կանաչ օազիսներից է (Օլիմպիական կոմիտեի հարևան բակը), որ 1990-ականների կեսին  Դավթաշենի 4 թաղամասի  բակերից մեկում հիմնել էին հենց բնակիչները։ 
 Այն ժամանակ թաղապետը Ռուբեն Գևորգյանն էր, ով  էլ Իջևանի դենդրոպարկից օգնել էր տնկիներ բերել Երևան։ 
Իսկ հիմա այս 30 տարեկան ծառերը, եկել են իրենց կործանարար ծրագրով քաղաքապետարանի աշխատակիցներն ու համոզում, որ հին են, չոր են, վտանգավոր ...

Մեխակ Սայադյան դու կհիշե՞ս, Դավթաշենի այգու համար տվածդ ծառերից է կարծեմ, որ ավելացել էր ու էս մեր բակի համար Գևորգյանը տրամադրեց։

«Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ» Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ» Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ» Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներով
Ամենադիտված