Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակաարցախյան քարոզչության հերթական հիստերիան. ինչի՞ց են ջղաձգվել իշխանություններն ու իշխանամերձ սատելիտները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Ազատության հրապարակում օրերս մեծ հանրահավաք տեղի ունեցավ՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։ Սա, թերևս, առաջին դեպքն է, որ այդքան մեծ թվով արցախցիներ հավաքվել էին մեկ վայրում՝ իրենց պահանջներն առաջ քաշելու նպատակով։

Սա կարող է կարևոր ազդակ լինել արցախցիների համախմբվածության հետ կապված, հատկապես որ դանակն արդեն ուղղակի ոսկորին է հասել։ Առավել ևս, որ ՀՀ իշխանությունները Արցախի հայաթափումից հետո բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի արցախցիները չկարողանան հանկարծ համախմբվել։

Պատահական չէ նաև, որ Արցախի ուրացումից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ արցախցիները ցրվեն ողջ երկրով մեկ, որ հանկարծ համեմատաբար կոմպակտ բնակեցում չլինի։ Իշխանությունների համար առավել ոգևորիչ է, որ արցախցիների մի մասն էլ, հիասթափված առկա իրավիճակից, ուղղակի թողեց ու հեռացավ երկրից, հիմնականում՝ Ռուսաստան։ Նման քաղաքականության շրջանակում պետք է դիտարկել նաև Արցախի իշխանությունների նկատմամբ հետապնդումները և ճնշումները, որպեսզի նրանք հանկարծ երբևէ չփորձեն մարդկանց համախմբելու նախաձեռնություններով հանդես գալ։

Բնական է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքը խստորեն անհանգստացրել էր ՀՀ իշխանություններին նաև այն տեսանկյունից, որ նման նախաձեռնությունները կարող են շարունակական լինել։ Իսկ նրանք ցանկանում են կանխել նման զարգացումը։ Չէ՞ որ Ադրբեջանից հանկարծ կարող են դժգոհել, թե Հայաստանում «ռևանշիստները» գլուխ են բարձրացնում, Արցախի թեման նորից շրջանառության մեջ է մտնում: Այնինչ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հանկարծ Բաքվում փոքր-ինչ դժգոհության առաջացման տեղիք չտա։

ՀՀ իշխանությունների համար ավելի կարևոր է, որ Ադրբեջանին ցույց տան ու ապացուցեն, թե իրենք նվիրված են «խաղաղության օրակարգին», քան հայկական պետության ու արցախցիների շահերի պաշտպանության գործին։ Ավելին՝ նրանք ձգտում են արժանանալ Բաքվի գովասանքին, թե պայքարում են «ռևանշիստական ուժերի» դեմ, որոնք փորձում են Արցախի հիմնախնդիրը կրկին օրակարգ բերել։

Իշխանությունների այս ջանքերի համատեքստում են տեղավորվում նաև քպականների ու իշխանական պատգամավորների արձագանքներն ու մեկնաբանությունները արցախցիների կազմակերպած ակցիայի կապակցությամբ։ Նրանք իրենց դեմքերով, բազմաթիվ ֆեյքերով ու մերձիշխանական խողովակներով տոտալ ու կեղտոտ հակաքարոզչություն էին իրականացնում արցախցիների դեմ։ Ու հետաքրքիրն այն է, որ նրանք այն չարչրկված թեզն էին առաջ քաշում, թե իբր Արցախը հանձնել են հենց Արցախի իշխանությունները, նրանց կողմից է ստորագրվել Արցախի «լուծարման» հրամանագիրը և այլն։ Դրա համար էլ Արցախում իշխանափոխություն իրականացվեց։ Բայց իրականում բոլորի համար էլ պարզ է, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ։ Նա ոչինչ չձեռնարկեց, երբ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց ու հայաթափեց Արցախը։ Ապա Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, որ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն համաձայնեց, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս։

Այս ամենն, ի դեպ, պատահական չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ արցախատյացությամբ է աչքի ընկել՝ սկսած լրագրությամբ զբաղվելու տարիներից մինչև պատգամավորական գործունեություն: Նա համարում էր, թե Արցախը բեռ է մեզ համար, իսկ հիմա ընդհանրապես է փորձում ազատվել իր պատկերացրած այդ «բեռից», այսինքն՝ դեմ է Արցախյան հիմնախնդրի հնարավոր արծարծմանը նույնիսկ։ Դրա համար էլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Բայց ամենազարմանալին այն է, որ նա հավասար հարթությունների վրա է դնում Արցախի թեման, որը միջազգային մակարդակով ճանաչված հիմնախնդիր է, և Բաքվի կողմից արհեստական ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի» շարժումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանից ուրիշ ոչինչ չէր էլ կարելի ակնկալել։

Միևնույն ժամանակ, ցավալի էր, որ բազմահազարանոց ակցիայի մասնակիցներից մի քանիսը նշում էին, թե տեղի ունեցողն իշխանությունների դեմ պայքար չէ, այլ իրենց իրավունքների պաշտպանության հարցով է։ Այո, թեկուզ խոսքը 1-2-ի մասին է, ու թեկուզ նրանք որակ չեն կազմում, այդուամենայնիվ, սա չափազանց վտանգավոր ու անընդունելի թեզ է, որ կարող էր հնչել այդ հանրահավաքում, քանի որ Արցախը հանձնել են ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հանուն արդարության, նաև պետք է նշել, որ շատ արցախցիներ արագ արձագանքեցին նման հայտարարություններին՝ նշելով, որ համամիտ չեն այդպիսի մի քանիսի կարծիքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցըԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները․ Նոր մանրամասներ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են ԱՄՆ-ը վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը GTB Holdings-ը՝ «Դեպի Դուբայ կրթական ուղևորության» էքսկլյուզիվ հովանավորՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Դատախազություն Գևորգն ու Ռոմելան բաժանվե՞լ են. դերասանուհին հեռшցրել է լուսանկարները
Ամենադիտված